Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

«Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես»

«Էյներ Խաչատրյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինչպես Լիսկայի գերդաստանի արական սեռի մյուս անդամները, ինքը նույնպես հավատարիմ է մնում արյունարբուի լիսկայական բնազդին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

«Էյներ Խաչատրյանը 2004 թվականին իր մյուս հորեղբոր որդու՝ Մայիս Խաչատրյանի հետ առանձնակի դաժանությամբ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանեց Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ, 3 երեխաների հայր Հովհաննես Բադալյանին և այդ ծանրագույն հանցանքի համար անգամ մեկ օր չազատազրկվեց»,- հավելեց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծը լիովին տեղավորվում է Խաչատրյանների գործելաոճում: «Դա նրանց գործելաոճն է. մարդկանց առևանգում են, տանում անհայտ ուղղությամբ և, ինչպես նրանց բնավորությունն է, որոշակի ժամանակ պահելուց, հետքերը վերացնելուց, ահուսարսափի մեջ պահելուց հետո, գուցե նաև գնելով նրանց արյունը՝ ազատվում են քրեական պատասխանատվությունից: Գորիսում արյուն ծախելն արդեն բիզնես է դարձել»,- հավելեց Հարությունյանը:

Սամվել Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև իր և Սուրիկ Խաչատրյանի միջև առկա դատական գործերին: Ըստ նրա՝ «Լիսկայի բազմաթիվ հանցանքների նկատմամբ հանցավոր անգործություն դրսևորած գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, դատավորներ Գայանե Կարախանյանը և Գրիշա Մելիք-Սարգսյանը պետք է անհապաղ հեռացվեն զբաղեցրած պաշտոններից և ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

«Անցած մեկ տարվա ընթացքում հրապարակածս բազմաթիվ ճչացող փաստ-ապացույցներով մերկացրել եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքը, համոզել, որ վերջինս հայոց հայրենիքից հափշտակել է ավելի քան 200 միլիոն դոլարին համարժեք 80 միլիարդ դրամի ֆինանսական և այլ միջոցներ: Բացի այդ, բազմաթիվ այլ հանցագործությունների մասին եմ բարձրաձայնել, սակայն ՀՔԾ-ն գտել է, որ դրանք բավարար չեն՝ քրեական գործ հարուցելու համար: Մինչդեռ ներկայացրածս փաստերը բավարար են նրա դեմ քրեական գործ հարուցելու և Սուրիկ Խաչատրյանին ձեռնաշղթաներ հագցնելու համար: Պարզապես այդ տվյալների մեջ պակասում է Սերժ Սարգսյանի համաձայնությունը, ինչն, անշուշտ, չեմ կարող ապահովել»,- ասաց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում