Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փրկություն Բրյուսելում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս օրերին գտնվում է Բրյուսելում և բավական ներկայացուցչական այցելություն է իրականացնում այնտեղ: Տիգրան Սարգսյանը հանդիպում է Եվրամիության և Բելգիայի ղեկավարների հետ: Այս այցելությունն ըստ ամենայնի նշանակում է, որ Տիգրան Սարգսյանը փորձում է Բրյուսելում լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը, գոնե առաջիկա ամիսների համար:

Մասնավորապես, հետաքրքիր է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Բառոզուն հայտարարել է, թե իրենց հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը լրացուցիչ ֆինանսական օժանդակություն է խնդրել Հայաստանում վերափոխումների գործընթացի համար, և ինքն էլ խոստացել է, որ Եվրամիությունը կտա այդ աջակցությունը: Այլ կերպ ասած՝ ԵՄ ղեկավարը իր աջակցությունն է հայտնել Տիգրան Սարգսյանին: Այսինքն՝ Եվրամիությունը փաստորեն իր վրա է վերցրել Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման հովանավորությունը: Թե վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի մնալու ինչքան ժամանակի համար է «վճարելու» Եվրամիությունը՝ դժվար է ասել:

Բայց ակնհայտ է, որ Հայաստանի համար կարևոր և բուռն ներքաղաքական զարգացումների այս փուլում, երբ բավական հաճախակիացել են Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին դատողություններն ու խոսակցությունները, Եվրամիությունը, փաստորեն, Հայաստանի իշխանությանը ակնարկում է Տիգրան Սարգսյանին պահելու անհրաժեշտությունը: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ այդպիսով Եվրամիությունն էլ է պատասխանատվություն ստանձնում Հայաստանի այն ծանր սոցիալական վիճակի, բնակչության կենսամակարդակի այն կտրուկ անկման համար, որ Հայաստանում առկա է Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական քաղաքականության հետևանքով: Այսինքն, Բրյուսելում փրկելով Տիգրան Սարգսյանին, Եվրամիությունը, փաստորեն, կործանման է դատապարտում Հայաստանի տնտեսությունն ու աղքատության դատապարտում Հայաստանի հասարակությանը:

Սակայն միևնույն ժամանակ չի բացառվում, որ Եվրամիությունը, Տիգրան Սարգսյանին պահելով, փորձում է ընդամենը Սերժ Սարգսյանին զրկել քավության նոխազի հնարավորությունից, որպիսին կարող էր դառնալ Տ. Սարգսյանը: Բանն այն է, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ Հայաստանում իշխանական հիերարխիայի մեխանիզմը, և բոլորն են համոզված, որ եթե Տիգրան Սարգսյանն աներ մի բան, որ դեմ կլիներ Սերժ Սարգսյանի մոտեցումներին կամ սկզբունքներին, ապա նրան վաղուց էին հեռացրել վարչապետի պաշտոնից: Հետևաբար երկրում տնտեսական վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և քավության նոխազ դարձնելով Տիգրան Սարգսյանին, նա կարող էր ընդամենը այդ պատասխանատվությունից խուսափելու և ժամանակ շահելու փորձ անել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում