Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Ֆուտբոլային դիվանագիտության ուրվականը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանը հրավեր է ուղղել Թուրքիայի նախագահին՝ 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Հայաստան և լինել հայ ժողովրդի կողքին, եթե Թուրքիային հուզում է ճշմարտությունը:

Առաջին հարցը, որ առաջանում է այս հրավերի կապակցությամբ, այն է, թե արդյոք սա հերթական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկ չէ՞: Մի անգամ Սերժ Սարգսյանն արդեն հրավիրել է Թուրքիայի նախագահին ֆուտբոլ դիտելու: Դրանից ոչինչ չստացվեց, բացի նրանից, որ այսօր գզրոցներում են հայ-թուրքական արձանագրությունները, որոնցում առկա են Հայաստանի համար վտանգավոր ականներ: Թուրքիան առաջիկայում նախագահական ընտրություններ է անցկացնելու, և հրավերը արդեն Գյուլին չի ուղղված, այլ նոր նախագահին, որի հավանական հավակնորդ է Էրդողանը: Սակայն, շտապել իհարկե պետք չէ, քանի որ Թուրքիան ցույց է տվել, որ արդեն դարձել է խիստ անկանխատեսելի երկիր, և այնտեղ աճել է դիմադրող հասարակության մի նոր և ակտիվ սերունդ: Դա՝ իմիջայլոց:

Ով էլ լինի Թուրքիայի նախագահը, Սերժ Սարգսյանի հրավերը, գոնե այս տեսքով, ըստ էության նրա համար ավելի շատ հնարավորություններ է պարունակում, քան նրան դնում է մի փաստի առաջ, երբ կա՛մ պետք է մերժի, կա՛մ պետք է գա Հայաստան և Ցեղասպանություն ճանաչի: Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի հրավերը գոնե այս տեսքով շատ հում է և պահանջում է հետագա հստակեցում: Օրինակ, Թուրքիայի նախագահը կարող է գալ Հայաստան, բայց չգնալ Ծիծեռնակաբերդ: Սերժ Սարգսյանը գոնե առայժմ չի ասում, որ հրավիրում է գնալ Ծիծեռնակաբերդ: Հետևաբար, ըստ էության, այդ պայմանի բացակայությունը կարող է Թուրքիայի նախագահին հնարավորություն տալ գալ Հայաստան, անել իրենց ավանդական հայտարարությունները ողբերգությունների և ցավի մասին, և հեռանալ դիվանագիտական միավորներ վաստակած: Հայաստանին այդ ամենից բան չի մնա, Սերժ Սարգսյանին կմնա հերթական դիվանագիտական խաղը Թուրքիայի հետ, որով նա կարող է մի ամբողջ տարի զբաղեցնել քաղաքական օրակարգը: Թուրքիայի քաղաքական բոսերը նրան կօգնեն այդ հարցում, քանի որ արդեն կարող ենք համարել, որ տրված է հայ-թուրքական դիվանագիտական ասել-խոսելու մեկնարկը, երբ Թուրքիայի նախագահի թեկնածուները կսկսեն ինտրիգներ հասունացնել Երևան գալ-չգալու հետ կապված, հետո այդ ինտրիգը կխորացնի արդեն նորընտիր նախագահը:

Դա Թուրքիային հնարավորություն կտա միջազգային հանրության առաջ ներկայանալ որպես հարևանության հերթական փորձն անող սուբյեկտ, իսկ միջազգային հանրությունն էլ դա հիմք կդարձնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասով կտրուկ որոշումների անհրաժեշտությունից և բարոյական ճնշումից ազատվելու համար՝ պատճառաբանելով, ինչպես արդեն եղել է, որ պետք չէ վնասել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը:

Եվ ահա այս տեսանկյունից էլ հարցերից մյուսն այն է, թե որտե՞ղ է հղացել այս հրավերի գաղափարը՝ Ռուսաստանո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, Եվրոպայո՞ւմ, թե՞ Հայաստանում: Հիշենք, որ Գյուլին Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրավիրեց Մոսկվայից, որտեղ այցելել էր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այս անգամ հրավերը հնչում է Երևանից, սակայն ուշադրություն դարձնենք մի հանգամանքի՝ հնչում է մայիսի 29-ին Աստանա մեկնելուց առաջ, որտեղ Եվրասիական միության գագաթնաժողովն, է և նախատեսվում է այդ միության մասին պայմանագրի ստորագրում:

Սրան զուգահեռ, սակայն, հայ-թուրքական նոր խաղի մեկնարկը կարող է լինել նաև Արևմուտքից Հայաստանին այսպես ասած կոնտր առաջարկ, որ արվում է ռուս-թուրքական խաղին հակադրվելու համար, եթե իհարկե Հայաստանն ի վիճակի է իրեն թույլ տալ թեկուզ մասնակիորեն ներգրավվել ռուսական որևէ գծին հակադիր խաղի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում