Վաղը՝ նոյեմբերի 10-ին, Համբուրգի O2 World Arena մրցահարթակին տեղի է ունենալու բռնցքամարտի WBA/IBF/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ու 32-ամյա լեհ բռնցքամարտիկ Մարիուշ Վախի մենամարտը: Տեղի ունեցավ հայացքների բախման ու մարզիկների կշռման պաշտոնական արարողությունը: