Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դժբախտաբար ես ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, և բարեբախտաբար գիտեմ, թե որ քայլերն ինքը ինչի համար է անում (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հեղինակ Արման Բաբաջանյանի հյուրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ձեզ ենք ներկայացնում երկուշաբթի օրը նկարահանված հաղորդման տեսագրությունը և զրույցի առաջին հատվածի սղագրությունը:

– Մարտի 1-ի հանրահավաքից հետո երկրում կարծես էապես փոխվել է իրավիճակը և կարծես դրան բավական «համարժեք» եղել և գտնվել է հենց ինքը՝ իշխանությունն իր գործողություններով: Ըստ էության, մի քանի օր անց Ժառանգություն կուսակցության պատգամավորները բիրտ ուժի ենթարկվեցին ոստիկանների կողմից, մի քանի անգամ Հայ ազգային կոնգրեսի թռուցիկները բաժանող երիտասարդները տարաբնույթ ճնշումների ենթարկվեցին, երեկ Սամսոն Խաչատրյանը բերման ենթարկվեց ու որոշում կայացվեց, որ նա պետք է մնա ձերբակալության տակ: Ինչպես եք գնահատում ժողովրդի՝ ինքնին ներկայությունն ամսի 1-ին և իշխանության պատասխանը:

– Նախ կուզենայի ասել, որ մարտի 1-ի հանրահավաքին ժողովուրդն իր տպավորիչ մասնակցությամբ ևս մեկ անգամ ինքն իրեն և ինչու չէ՝ ամբողջ աշխարհին ապացուցեց, որ Հայաստանը տարածաշրջանում որպես երկիր ապագա ունի, որ ինքը պայքարում է իր իրավունքների ու ազատությունների համար: Գործընթացներ տեղի ունեցան Ադրբեջանում, բայց 30-40 հոգուց ավելի չկարողացան հավաքվել, այսինքն՝ այդ ժողովրդի վիճակը էլ ավելի ծանր է, ինչը ես ցավով եմ ասում: Ես կուզենայի, որ մեր հարևանները լինեն ավելի ժողովրդավար և ավելի լավ ապրեն: Իշխանությունների մասով՝ իշխանություններն այսօր երկու մտահոգություն ունեն և այդ մտահոգություններն են, որ կարող են խանգարել իրենց առաջիկա վերարտադրությանը: Առաջինը հասարակական ակտիվությունն է, ներքաղաքական իրավիճակը, լայն զանգվածների մասնակցությունը հանրահավաքներին ու բողոքի միջոցառումներին: Եվ վերջին շրջանում արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները լրացուցիչ վախ են առաջացրել իշխանությունների մեջ: Երկրորդ հանգամանքը, որը լուրջ վախերի մեջ է պահում իշխանություններին, անընդհատ կախված իրավիճակում, ԼՂ հիմնահարցն է իր լուծումներով, որը նաև հղի է պատերազմի ելքով: Եվ այս իրավիճակում իշխանությունը ստիպված է տարբեր դեպքերում տարբեր ձևով արձագանքել ու մանևրել: Հիմա ամենայն հավանականությամբ, կոալիցիոն վերջին համաձայնագիրը ստորագրելուց հետո իշխանությունների համար մեկ խնդիրը դարձել է հասարակական բողոքի մեծ ալիքների առաջն առնելը: Իրենք իրենց սովորության համաձայն փորձեցին նախկին մեթոդներով՝ բիրտ ուժի կիրառմամբ, կանգնեցնել այդ ալիքը, բայց մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց, որ դա հակառակ էֆեկտն է տալիս:

Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ բացի այն, որ կար մարտի 1-ի հանգամանքը, բացի այն, որ սոցիալական խնդիրներից ելնելով, վերջին շրջանի թանկացումներից ելնելով` բողքի նոր մասսաներ միացան, նաև կար արաբական երկրների ֆենոմենը: Մարդիկ տեսան, որ հնարավոր է՝ ժողովրդի վրա գան, տանկերով կրակեն, նույնիսկ օդուժ կիրառեն, բայց դրանից մարդիկ չնվազեն, այլ ավելանան: Ավելին ասեմ, նման բան մեր ժողովուրդը տեսել է նաև 1-ին, երբ գիշերը բիրտ ուժը մտավ Ազատության հրապարակ և քնած կանանց ու ծերերին փորձեց վռնդել ծեծելով, և այդ դաժան դեպքերից 8 ժամ հետո Հայաստանում վերջին շրջանի՝ իմ գնահատմամբ ամենամեծ հանրահավաքը եղավ քաղաքապետարանի դիմաց: Երեկոյան ժամը 6-7-ի կողմերը ամենամեծ հանրահավաքն էր: Իշխանությունը տեսավ, որ ուժ կիրառելով հանրահավաքի քայլերը կասեցնելը դառնում է գրեթե անհնարին: Եվ քանի որ ունի թիվ մեկ խնդիրը՝ հնարավորինս քիչ մարդ գա հանրահավաքին, նա մտածում է այլ տարբերակ: Հավատացե՛ք, նրանց գերխնդիրը ամսի 17-ի հանրահավաքում քիչ մարդկանց ներկայությունն է, և դրա համար շոյելով, գովելով, վախեցնելով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում