Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հավասարների հավաքի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում առկա Համաքաղաքացիական շարժումը պետք է միավորի քաղաքացիական, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին, կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, անկախության, ազատության եւ իրավահավասարության:
Համաքաղաքացիական շարժումը պետք է ունենա բացառապես մի օրակարգ` քաղաքական համակարգի եւ քաղաքական վերնախավի փոփոխությունը, որի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է,այսինքն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության հիմնումը, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա է միակ նպատակը, որ համախմբում է Շարժման մեջ ընդգրկված բոլոր միավորներին` անկախ քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ հարցերի վերաբերյալ ունեցած իրենց համոզմունքներից: Սահմանադրական կարգի հաստատումով միայն հնարավոր կդառնա ձեւավորել քաղաքական ազատ ու մրցակցային դաշտ, որտեղ եւ կբարձրացվեն ու կլուծվեն այս հարցերը: Օրակարգի եւ նպատակի որեւէ փոփոխություն անխուսափելիորեն բերում է Շարժման ներսում համախմբվածության թուլացում ու ներուժի նվազեցում:

Ըստ այդմ`համոզված ենք, որ.

Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ:
Շարժման մեջ ընդգրկված և Շարժմանը հարող բոլոր միավորները միմյանց հետ պետք է հարաբերվեն` ելնելով ժողովրդավարական սկզբունքներից: Եվ ինչպես Շարժումն ամբողջությամբ, այնպես էլ նրա բոլոր միավորներն առանձին-առանձին պետք է լինեն ժողովրդավարական ոչ միայն նպատակադրումներով եւ գաղափարներով, այլեւ ներքին կառուցվածքով, բնույթով, գործողություններով` բոլոր օղակներում: Սա կդառնա Ազատ ու Անկախ Հայաստանում հասարակական-քաղաքական ապագա հարաբերությունների եւ զարգացումների երաշխիքը:

Ելնելով վերոնշյալից` կարեւորում ենք.

Ա. Շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքացիների պատասխանատվության գործոնը հավասարապես: Իշխանությունն իրեն պատկանելու զգացողությունը յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է առաջացնի սեփական խոսքի արժեքի գիտակցություն եւ այդ խոսքի նկատմամբ բարձրագույն պատասխանատվություն: Իսկ դա ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի անհատապես պատասխանատու է ինչպես սեփական, այնպես էլ հանուրի գործողությունների եւ անգործության համար, որոշումների ընդունման կամ դրանց մերժման համար, Շարժման ընթացքի եւ գործունեության արդյունքների համար, ինչպես սեփական, այնպես էլ հանուրի Ընտրության իրավունքի համար:
Բ. Խոսքի եւ գործի, հայտարարած նպատակի եւ գործունեության արդյունքների նույնականությունը: Շարժման իմիտացիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի:
Գ. Շարժման միակ օրակարգի անվերապահ գերակայությունը: Ցանկացած տիպի հավակնություն` լինի կուսակցական, խմբական, թիմային թե անձնական, միանշանակ պետք է ստորադասվի հիմնական նպատակին:

Վերոնշյալ դրույթները կիսող անձանց հրավիրում ենք ստորագրել Հայտարարության օնլայն տարբերակի ներքո` http://www.ipetitions.com/petition/havasarner/:
Հավասարների հավաք
[email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում