Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Ներիշխանական թրիլլեր

ՀՀԿ համագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ «դասական երկբևեռ» համակարգի ձևավորման հեռանկարին, այն փաստացի հռչակելով որպես իշխանությունների առաջնահերթություն: Ընդ որում` Սերժ Սարգսյանն այս մասին խոսում էր քաղաքական համակարգի, այսպես ասած, մոդեռնիզացման կոնտեքստում:

Այն, որ իշխանություններն, ըստ էության, արդեն մի քանի տարի է նպատակային զբաղված են հենց նման համակարգի ձևավորմամբ, ակնհայտ է: Այս գործընթացը տեղի է ունենում հարաբերական հաջողություններով, տեղատվությաբ և մակընթացությամբ ուղեկցվելով, երբեմն արագանալով, իսկ երբեմն դանդաղելով: Սակայն գործընթացն ակնհայտ է, և պետք է ասել, որ այն հանդիսանում է Հայաստանի, այսպես ասած, քաղաքական կյանքի առանցքային խնդիրը, որի սպասարկմանն են ուղղվում այս համակարգի հետ հաշվարկային ելակետեր ունեցող հարակից բոլոր գործընթացները՝ կամա, թե ակամա: Երկբևեռի երկրորդ բևեռը, ըստ այսպես ասած մտահղացման կամ պատկերացումների, ԲՀԿ-ն է, համենայնդեպս` առայժմ: Բոլորովին պետք չէ բացառել, որ ժամանակի ընթացքում ԲՀԿ-ն տրանսֆորմացվի և դառնա բոլորովին այլ բևեռի կորիզ, լիովին այլ բովանդակությամբ և փաթեթավորմամբ:

Ներկայումս մի փուլ է, երբ ընթանում է, այսպես ասած, ԲՀԿ-ի միջոցով դաշտը մաքրելու գործընթաց, երբ կչեզոքացվեն, մարգինալ կհռչակվեն մյուս բոլոր ուժերը, որոնք կարող են թեկուզ աղմկել և խանգարել գործընթացին հաջորդ փուլերում: Քառյակի նախաձեռնությունն, ըստ էության, հենց այդ ֆիլտրացիայի նպատակն է հետապնդում: ԲՀԿ-ն մի կողմից կատարում է յուրօրինակ բուֆերի դեր՝ քանի դեռ դաշտը լիովին մաքրված և ցանկապատված չէ այնպես, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել այնտեղ, մյուս կողմից` կայանում է որպես իշխանական երկրորդ բևեռ: Ըստ էության, Սերժ Սարգսյանը համագումարային իր ելույթում հայտարարում էր կամ ակնարկում էր ԲՀԿ-ին, որ քանի դեռ երկրորդ բևեռը կայացած չէ, քանի դեռ «դասական» իմաստով երկբևեռություն չկա, ՀՀԿ-ն մտադիր չէ իշխանություն զիջելու մասին մտածել:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի համար «Բարգավաճ Հայաստանը» դեռևս վստահելի «կես» չէ: Վստահելի չէ մի քանի առումով: Նախ` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ինքնին չեն վստահում, որ Գագիկ Ծառուկյանը բավականաչափ կանխատեսելի ու վերահսկելի է` նրա հետ իշխանության դե յուրե լծակների փոխատեղում, փոխանակում իրականացնելու համար, այսինքն` «դասական» խաղ խաղալու, մյուս կողմից` այդ անվստահությունը ոչ թե միայն հենց Ծառուկյանի անձի հանդեպ է, այլ նաև նրա կարողությունների` և՛ կազմակերպական, և՛ ֆինանսական: Այսինքն` վստահություն չկա, որ ԲՀԿ-ն կկարողանա անվերապահ պահել բևեռի կարգավիճակը և չստեղծել կոլապսային իրավիճակ, երբ իշխանությունը զիջվում է ԲՀԿ-ին, սակայն պարզվում է, որ իրականում ԲՀԿ-ն գտնվում է այլ ազդեցությունների տիրույթում՝ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի: Քանի դեռ վերջնականապես հստակ չէ, որ Ծառուկյանն իր հարաբերությունները լիովին պարզել է առաջին և երկրորդ նախագահների հետ, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար իշխանությունը պահելը առավել քան հրատապ և անհրաժեշտ է դառնում:

Մի կողմից` իշխող համակարգի համար այլևս շատ դժվար է առանց, այսպես ասած, «այլընտրանքի», այսինքն` առանց կիսվելու և այդպիսով բուֆեր ձևավորելու, մյուս կողմից` իհարկե, այդ գործընթացը ռիսկային է, նույնիսկ աննախադեպ ռիսկային է, որովհետև այդ բևեռը չձևավորված, ձևավորման փուլում գտնվելու ընթացքում կարող է և հայտնվել լրիվ այլ հունի մեջ, և այս առումով իրավիճակն ունի առավել մեծ վերահսկելիության անհրաժեշտություն, քան, ասենք, մի քանի տարի առաջ, երբ ըստ էության երկբևեռ խաղը դեռևս չէր սկսվել կամ նոր-նոր էր սկսվում: Սակայն, անհրաժեշտ է երևի թե հստակեցնել, որ երկբևեռ խաղ ասվածի էությունը, որ հռչակում է ՀՀԿ-ն, բորոլովին այն չէ, երբ կսահմանվի հերթափոխ դե յուրե իշխանության ղեկին և հերթով կփոխանցեն այդ ղեկը միմյանց:

Խնդիրն այստեղ ընդամենը իշխանավարման ռեժիմի, այսպես ասած, լիցքաթափումն է, երբ կներդրվի հասարակական ճնշումները կառավարելու ավելի կայուն համակարգ: Դա ենթադրում է, որ երկրորդ բևեռի, այսպես ասած, վերջնական կայացումից հետո իշխանությունը, այսինքն` ՀՀԿ-ն, ըստ էության իրեն թույլ կտա արդեն առավել ազատ մրցակցություն սահմանել, այսպես ասած, ընտրական փուլերում: Այսինքն` այլևս չի լինի կենաց ու մահու պայքար և որևէ ողբերգություն չեն տեսնի, եթե օրինակ` ընտրություններում հաղթի մյուս բևեռը, տվյալ դեպքում` հարաբերականորեն կամ պայմանականորեն, ասենք, ԲՀԿ-ն, համենայնդեպս` մինչև այժմ գոնե ԲՀԿ-ն: Միևնույն է` այդ դեպքում ներտնտեսական ստատուս քվոյի առանցքային փոփոխություններ չեն լինի, այսինքն` պաշտոնով չի որոշվի կապիտալի պաշտպանությունը, քանի որ կայացած երկբևեռությունը հուսալի պատնեշած կլինի այդ համակարգը հասարակական «ոտնձգություններից»:

Սա, ըստ էության, ներկայիս գործող մոդելից, համեմատական կարգով իհարկե, կարող է, այսպես ասած, առավել մոդեռն դիտվել: Բայց դա միայն հարաբերականության մեջ, որովհետև խորքային առումով այդ մոդելը պետության ու հասարակության համար առավել վտանգավոր է լինելու՝ ապահովելու է իշխանության առավել ցիվիլ և դրանով հանդերձ առավել կարծր մի համակարգ: Գրեթե նման շատ թրիլլերներում պատահող կերպարների՝ այն մանյակներին, որոնք արտաքինից կարող են մտավորական տպավորություն թողնել և նույնիսկ բարդ հոգեբանական զրույցներ վարել, բայց իրականում հանդիսանում են չափազանց դաժան և սառնասիրտ մարդասպաններ, և որոնց համար հենց այդ արտաքին «դասականությունն» է հանդիսանում նաև գլխավոր պաշտպանիչ և խաբուսիկ՝ շեղող շերտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում