Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կարող է հաստատվել երկիշխանություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը


– Պարոն Ղազարյան,  Դուք եղել եք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պայքարել Հայաստանի և Ղարաբաղի անկախության համար: Այն ժամանակ կարո՞ղ էիք պատկերացնել, որ 88-ից քսան տարի անց հայ ժողովուրդը կկանգնի նույն մարտահրավերների առաջ և ստիպված կլինի պայքարել Հայաստանն իշխող ռեժիմից ազատագրելու համար:


– 88-ին, երբ մենք ոտքի կանգնեցինք, հայ ժողովուրդն արթնացավ 70-ամյա թմբիրից,  պայքարը ազգային-ազատագրական էր: Երբ մենք եկանք իշխանության, ազգային-ազատագրական պատերազմն ավարտվեց 1994 թ.: 1995 թ. ընդունվեց Սահմանադրությունը: Այն ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, որոնք կազմում էին Շարժման միջուկը, ունեին իրենց տեսլականը և պատկերացնում էին, թե ինչպիսին պետք է լինի երկիրը: 1999 թվականից հետո, ցավոք, Հայաստանը սկսեց ղեկավարել մեկ հոգի: Վերջին տասներեք տարիների ընթացքում, ըստ էության, պետական ապարատը չի աշխատում, և իրականացվում է միանձնյա ղեկավարում: Միանձնյա ղեկավարումը միտված է քաղաքացուն վերածելու հպատակի: Ես դա ասել եմ նաև 2006 և 2007 թթ.: 2007 թ. փետրվարի 20-ին իմ առաջին ելույթում էլ եմ դա ասել, երբ արդեն  ձևավորվել էր «Այլընտրանքը»: Իսկ եթե չկա մարդը, քաղաքացին, երկրի տիրոջ գիտակցությունը, ապա սկսվում է արտագաղթը, որի  պատճառով մենք կորցնելու ենք ոչ միայն Ղարաբաղը, այլև` Հայաստանը: Պետական ապարատը, իրավապահ համակարգը, հեռուստատեսությունը ծառայում են քաղաքացուն հպատակի վերածելու ծրագրավորված գործընթացին:


– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Հայաստանում գործընթացներն ընթացան այն հունով, որ Անկախությունից քսան տարի անց էլ  շարունակում են  մարդկանց հետապնդել իրենց քաղաքական հայացքների համար ԿԳԲ-ական մեթոդներով:


– Հայաստանի անկախության առաջին տարիներին Հայաստանը համարվում էր «ժողովրդավարության կղզյակ»: Ցավոք, ժողովրդավարացման գործընթացը  Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք  էականորեն խեղվեց: Պատճառը Ռոբերտ Քոչարյանի ոչ լեգիտիմ լինելն էր թե՛ 1998,  թե՛ 2003 թվականներին: Իսկ Սերժ Սարգսյանը իշխանության եկավ Մարտի 1-ի սպանդի արդյունքում: Իշխանությունները քաղաքացուն հպատակի վերածելու համար այնպես արեցին, որ նրան դուրս դնեն օրենքի դաշտից: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ապրում ենք ավազակապետության մեջ, ըստ իս, նկատի ուներ, որ օրենքները չեն գործում, չեն գործում դատական մարմինները: Ուժային կառույցները, իրավապահ համակարգը  վերածվել են կամակատարների և գործում են իրենց իրավասության շրջանակներից  դուրս` կատարելով ապօրինի հրամաններ:


-Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի` օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ:  Մամուլում արձագանքներ եղան, որ այդպիսով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է հասարակությանը ներգրավել որոշումներ կայացնելու պրոցեսում: ՀԱԿ-ի ակտիվիստները գոնե վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական խիզախություն ու սկզբունքայնություն են ցուցաբերել և այս կամ այն կերպ ազդել այդ որոշումներ կայացնելու վրա: Ինչո՞ւ հիմա հանկարծ հիշեցին այդ մասին:


-Շատ էական տարբերություն կա վերջին երեք տարվա քաղաքացիական հասարակության գործունեության և Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա առաջարկի միջև: Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մերժում է Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր առաջարկները: Ըստ իս, Լևոն Տեր-Պետրոսյանի` ֆորումի մասին առաջարկը հանգեցնում է երկիշխանության հաստատման: Առաջիկա հանրահավաքը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն: 1988 թվականին էլ էր երկիշխանություն հաստատվել Ազատության հրապարակում: Այն ժամանակ էլ իշխանությունը հարկադրված կատարում էր հանրահավաքի որոշումները: Ես չէի ցանկանա, որ երկիշխանությունը վերածվի տևական  գործիքի:  


– 88-ին էլ էին իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, Շարժման ակտիվիստներին հետապնդում իրենց քաղաքական հայացքների համար: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում հետապնդումների այն ժամանակվա և այժմյան մեթոդների միջև:


– Անկեղծ ասած, այն ժամանակ իրավապահ մարմինները այսպիսի մեթոդներով չէին գործում: Գուցե դա պայմանավորված էր այն բանով, որ Շարժումը ազգային-ազատագրական էր: Ազգային անվտանգության ծառայության և ներքին գործերի ստորաբաժանումների աշխատակիցների մեծ մասը  համագործակցում էին ժողովրդի հետ, ժողովրդի կողքին էին: Հիմա իշխանությունները շահարկում են, որ եթե անկայունություն լինի, Ղարաբաղը կհանձնենք: Իսկ դա միտումնավոր շահարկում է: Նրանք ընդամենը վախենում են իշխանությունը  կորցնելու և իրենց շահույթները կրկնապատկել չկարողանալու հեռանկարից: Իսկ հիմա մենք ժամանակ չունենք հերթական շահարկումների համար:


– Ինչո՞ւ չունենք:


– «Ղարաբաղ» կոմիտեի առաջին կազմում կային նաև ղարաբաղյան ծագում ունեցող չորս անձինք:  Ընդհանուր առմամբ, գոյություն ունի տեղական հայրենասիրություն: Իմ տպավորությամբ` ղարաբաղցիների մոտ այն ուներ հիվանդագին դրսևորում: 1988 թ. մայիսի 19-ի երեկոյան լուրջ բանավեճ ծագեց «Ղարաբաղ» կոմիտեի ղարաբաղյան թևի և հայաստանցիներիս միջև:  Ներկաներ կային նաև «Կռունկ» կոմիտեից: Նրանցից մեկն  ասում էր` սա մեր կռիվն է, մենք էլ պետք է ղեկավարենք այդ Շարժումը: Ես այն ժամանակ ասացի, թե Ղարաբաղը միայն ձերը չէ, Ղարաբաղը նաև  իմն է, բոլորինս է, որովհետև եթե Ղարաբաղը տանք, վաղը ռազմաճակատի գիծը  կհասնի Երևան:  Չորս ղարաբաղցի անդամները հեռացան կոմիտեից, կոմիտեն համալրեցին  Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, և նոր կազմով կոմիտեն տարա՞վ հաղթանակ, թե՞ ոչ:  Իսկ տարիներ անց ո՞ւր հասանք, ինչի՞ վերածվեց մեր հաղթանակն այսօր:  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեղքով ակնհայտ է հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, ինչը խիստ վտանգավոր է ու դատապարտելի և հրամայաբար խմբագրման անհրաժեշտություն ունի:


Ես կարծում եմ, որ հիմա այդ խմբագրումը հնարավոր է, որովհետև Սերժ Սարգսյանը, իմ խորին համոզմամբ, ամենևին էլ Ռոբերտ Քոչարյան չէ, ինչպես պնդում են նրանց սիամական երկվորյակներ համարողները: Նույնիսկ երկվորյակները նման չեն իրար, որովեհետև տարբեր հոգիներ են: Եթե Ռոբերտ Քոչարյանը առաջնորդվում էր տղայական մտածելակերպով, և նրա հետ հնարավոր չէր երկխոսություն, ապա Սերժ Սարգսյանն ունի լսելու ունակություն: Ծաղկաձորում ունեցած իր ելույթում խոսելով երկու թիմերում առկա փորձառու գործիչների մասին, նա նաև խոսում էր նկրտումների անթույլատրելիության մասին:  Եթե ինքը համոզված է, որ  չունի նկրտումներ, ապա պետք է հասկանա, որ իրավիճակը լուրջ է և օրհասական:


– ՀԱԿ-ը միշտ մերժել է հեղափոխությունը: Սակայն թե՛ դատարաններում, թե՛ հանրահավաքներում երեք տարի է, ինչ հնչում են հեղափոխական կոչեր:


– 88-ին էլ էինք մենք դեմ հեղափոխությանը: «Ղարաբաղ» կոմիտեն երբեք հեղափոխություն չի արել: Մեր Շարժումն էլ հետագայում կոչեցին «թավշյա հեղափոխություն»: Ի՞նչ է նշանակում հեղափոխություն: Հեղափոխությունը շատ տարողունակ հասկացություն է: Հեղափոխություն կարող է լինել, օրինակ,  Սերժ Սարգսյանի և իր թիմի` նկրտումներից  ձերբազատվելը և Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին անսալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում