Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանն այլ գործարարների հետ հավասա՞ր պայմաններում են գործում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Պարոն Ախոյան, Ձեր գործընկեր պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան շաբաթ օրը ՙՎերնիսաժում՚ ինչ-որ վիճաբանության ընթացքում հինգ հոգու հրազենային վնասվածք է հասցրել: Ինչի՞ արդյունք են նման երևույթները:

– Դեռ չեմ ուսումնասիրել, բայց նման երևույթները չեմ ընդունում: Գնահատական էլ չեմ ուզում տալ, որովհետև դեռ տեղյակ չեմ, թե հաստատ Կարո Կարապետյանի փեսան է, թե` ոչ:

Բայց նա արդեն ձերբակալված է:

– Դե ուրեմն կստանա իր արժանի պատիժը:

Իսկ արդյոք դա պատգամավորի որդի կամ բարեկամը լինելու ամենաթողության արդյունքը չէ՞:

– Դա պատգամավոր լինել-չլինելու հետ ոչ մի կապ չունի: Դա կապ ունի մարդկային տեսակի հետ: Ինչի մեր երեխաներն ու փեսաները նման բան չեն անում: Իրենք են որոշել, դա իրենց ապրելակերպն է, ոչինչ չեմ կարող ասել:

Պարզապես պաշտոնյաների զավակների կամ բարեկամների մասնակցությամբ հաճախ են նման դեպքեր պատահում:

– Մեր պետությունը շատ փոքր է, բոլորը մեկը մեկի հետ կապ ունեն, բոլորը բարեկամներ ու ընկերներ են: Այնպես որ, չեմ կարծում, թե այդտեղ շեշտված առավելություն ունենալու հանգամանք կա: Դա մարդկային տեսակի հարց է:

Միգուցե պաշտոնյաների բարեկամների ու հարազատների մոտ անպատժելիության զգացողություն կա, որ կարող են նման արարքներ թույլ տալ ու օրենքի խստությամբ չպատժվել: Հատկապես, որ տվյալ դեպքում Կ. Կարապետյանն ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը:

– Ոչ, ոչ: Որևէ մեկը պաշտպանված չէ, որ կարող է հանցագործություն կատարել ու չպատժվել: Ինչ կապ ունի պատգամավոր է, թե սովորական քաղաքացի:

Վստա՞հ եք, որ Ձեր կուսակցի փեսան օրենքի ամբողջ խստությամբ կպատժվի:

– Դա իրավապահ մարմինների գործն է: Ես համոզված եմ, որ որևէ առավելություն կամ պատգամավորության հետ կապելու խնդիր չի լինելու:

– Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այսուհետ բոլորը պետք է գործեն հավասար պայմաններում: Հավատո՞ւմ եք, որ մեր երկրում նման իրավիճակ կստեղծվի:

– Բոլորս էլ աշխատել ենք հավասար դաշտում: Հարցրեք իրեն, պարոն Աբրահամյանին: Միգուցե… ես չգիտեմ, թե ինքն ինչ է նկատի ունեցել:

Միգուցե ինքն է ոչ հավասար, այսինքն` արտոնյալ պայմաններում աշխատել:

– Իրեն հանգիստ թողնենք, որովհետև ես որքան հիշում եմ մեր վարչապետին, միշտ եղել է պետական պաշտոնյա, բիզնեսի ոլորտից պարոն Աբրահամյանին չեմ հիշում: Կարող է բիզնես ունենա, բայց մարզպետ եղած ժամանակից ես նրան հիշում եմ որպես պետական պաշտոնյա:

Բայց նա ունի մեծ սեփականություն ու իր պաշտոնական լծակներն օգտագործելով՝ կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ իր բիզնեսը գործի արտոնյալ պայմաններում:

– Չգիտեմ, դա ձեր կարծիքն է, դուք ասում եք, դուք էլ պատասխանեք: Միգուցե խոշոր սեփականատեր է, բայց իր բիզնեսը հանձնում է կառավարման:

Նույնը վերաբերում է նաև Ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով նույնպես խոշոր սեփականատեր է, բայց կարծես թե իր բիզնեսն ինքն է ղեկավարում, քանի որ ԱԺ նիստերին չի մասնակցում:

– Ավելի քիչ է բիզնեսով զբաղվում: Խմբակցության ղեկավար է, նա ամբողջ օրը զբաղված է:

Ամեն դեպքում, եթե Հ. Աբրահամյանը նման հայտարարություն է արել, նշանակում է, որ մինչև այժմ գործարարության համար հավասար պայմաններ չեն եղել:

– Չեմ կարող ասել: Ես մինչև հիմա խոչընդոտների չեմ հանդիպել, որ ինչ-որ մեկն առավելություններ ունենա իմ նկատմամբ:

Դուք կարծում եք` Հ. Աբրահամյանի կամ Գ. Ծառուկյանի հետ հավասա՞ր պայմաններում եք գործում:

– Չեմ կարող ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում