Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Արցախ» բանկի բաժնետերը խոստացել է լուծել «Տոնուս»-ից խաբված բնակիչների խնդիրը. նրանք «Տոնուս»-ից այլևս պահանջ չունեն

ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները հույս ունեն, որ առաջիկա ամսվա վերջին իրենց խնդիրը վերջապես լուծում կստանա: Նրանք առանձին-առանձին հանդիպել են վերջերս Հայաստան վերադարձած «Արցախբանկ»-ի հիմնական բաժնետեր Հրաչ Կապրիելյանի հետ, որը խոստացել է լուծում տալ բնակիչների պահանջին:

«Նա խոստացավ, որ անպայման շենքը կվերանորոգեն և կհանձնեն բնակիչներին: Հիմա գործընթացը գնում է, պետք է հանձնաժողով կազմվի, հաշվարկ անեն, թե որքան գումար է ծախսվել շենքի վրա, որը դեռևս կիսակառույց է մնացել: Բոլոր աշխատանքները պետք է ստուգեն և նոր անցնեն շինարարությանը»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց «Տոնուս»-ից տուժած բնակիչներից Զոյա Պետրոսյանը՝ հավելելով, որ բանկն իրենց մեկ ամիս ժամանակ է տվել, որ սպասեն իրենց խոստումների ի կատար ածվելուն: «Այս մեկ ամիսը մենք սպասելու ենք, որ բանկն իր հաշվարկներն անի և տեսնի, թե որքան է բանկի կորուստը, որքան՝ քաղաքացունը: Նոր դրանից հետո մենք կհասկանանք՝ մեզ ճիշտ ուղղությա՞մբ են տանում, թե՞ էլի շարունակում են խաբել»,- նկատեց բնակչուհին:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ բավարարո՞ւմ է իրենց բանկի սեփականատեր գործարարի տված խոստումները։ «Խոստումները մեզ կբավարարեն այն ժամանակ, երբ դրանք կյանքի կկոչվեն, իրականություն կդառնան: Մասնավորապես՝ բնակարանները կնորոգվեն ու կհանձնվեն բնակիչներին, իսկ գումարի պահանջատերերը կստանան իրենց գումարները: Պայմանավորվածությունն այնպիսին է, որ գումարներից պահումներ կարվեն 15 տոկոս: 15 կպահեն, իսկ մնացածը կտան: Իսկ նրանց, ում բնակարան է հասնում, պետք է տարբերությունը մուծեն և ստանան սեփականության վկայականները»- հավելեց մեր զրուցակիցը:

Զոյա Պետրոսյանն ասաց, որ իրենք Աշոտ Տոնոյանից այլևս պահանջ չունեն: «Աշոտին Տոնոյանին պահանջ թող ՊԵԿ-ը ներկայացնի, թող երկրի կառավարությունը նրան պահանջ ներկայացնի, թող երկրի նախագահը պահանջ ներկայացնի, որ այսպիսի հանցագործի է պահում: Աշոտին սնանկ ճանաչեցին, մենք էլ ինչ պահանջենք Աշոտից: Մեր, ում գումարները գտնվում «Արցախ» բանկում, միակ հույսը այս Հրաչն է»:

Հիշեցնենք, որ վերջերս էլ, երբ «Տոնուսի» բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Սերժ Սարգսյանի տան մոտ, վերջինս նրանց ուղարկել էր «Հովիկի մոտ» (նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանի մոտ): Տիկին Զոյայի խոսքով՝ նույն օրն իրենց անմիջապես ուղեկցել են Հովսեփյանի մոտ: «Ինքը խնդրեց մեկ ամիս ժամանակ տրամադրել իրենց: Ասաց՝ ինձ ժամանակ տվեք և ես քայլ առ քայլ կքայլեմ «Տոնուս»-ի բնակիչների հետ, կաշխատեմ օգտակար լինել: Ինքն այդպիսի խոստումներ տվեց մեզ, բայց, դե, այդ խոստումները մենք արդեն լսել ենք մի քանի անգամ»:

Հիշեցնենք նաև, որ «Տոնուսի» բնակիչներն այս պատմության մեջ հայտնվեցին այն բանից հետո, երբ 2006 թ. պայմանագիր կնքեցին «Տոնուս»-ի հետ, որպեսզի Դավթաշեն համայնքում բնակարաններ ստանան: Պայմանագրից հետո բնակիչները գումարները մուծեցին «Արցախբանկ»-ում, իսկ ավելի ուշ պարզվեց, որ «Տոնուս» ընկերությունը ճանաչվել է սնանկ, և բնակարանները հայտնվել են «Արցախբանկ»-ի տնօրինության տակ:

 

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում