Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սկզբի վերջն ու շարունակության սկիզբը

Մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է ընտրվել Պյոտր Պորոշենկոն, ուկրաինացի օլիգարխ, որը ընտրվելուց հետո հայտարարել է, որ վաճառքի է հանում իրեն պատկանող «Ռոշեն» կոնֆետների ձեռնարկությունը: Պորոշենկոն ուկրաինական Մայդանի, այսպես ասած, աջակիցներից էր, ընդ որում` ոչ միայն քաղաքական և գաղափարական, այլ նաև նյութական աջակիցը: Պորոշենկոյի հաղթանակով, ըստ էության, ամփոփվեց ուկրաինական ճգնաժամի մի փուլ, ինչը սակայն ամենևին չի նշանակում, որ ճգնաժամը մոտեցել է հանգուցալուծման: Ավելին` չի բացառվում, որ ճգնաժամը նոր փուլ է մտնում և էլ ավելի թափով է զարգանալու, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարում է Պորոշենկոյի ընտրությունը հարգելու մասին:

Մի կողմից` հասկանալի է, որ Ռուսաստանը ինչ-որ ձևեր է փնտրում արևմտյան մեկուսացումից դուրս գալու, մեղմելու համար, մյուս կողմից, սակայն, հիշենք, որ օրինակ` 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախությունն առաջինը ճանաչել է Թուրքիան, և առաջինն էլ հարձակվել նորանկախ հանրապետության վրա: Այնպես որ, Ռուսաստանի ճանաչումը գրոշ չարժե, քանի որ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչ կանի Մոսկվան ուկրաինական արևելյան շրջաններում:

Եվ այստեղ շատ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի Պորոշենկոն տապալվի Ուկրաինայում, և այդպիսով Կրեմլը ցույց տա, որ ուկրաինական խնդիրը շատ ավելի խորն է, և այն առանց Ռուսաստանի հետ համագործակցելու Արևմուտքին լուծել անհնար է: Սակայն ողջ հարցն այն է, որ Արևմուտքը միգուցե և չի էլ ուզում արագ լուծել ուկրաինական խնդիրը և այն դիտարկում է նախևառաջ որպես Ռուսաստանին վերջնականապես մաշելու հնարավորություն: Այս տեսանկյունից Պորոշենկոն, ըստ էության, նախագահելու է երկու կրակի արանքում, և ըստ էության` նաև երեք կրակի, եթե հաշվի առնենք նրա օլիգարխիական կենսագրությունը: Այդ առումով նա պետք է ուկրաինացիներին ապացուցի, որ այդ կենսագրությունը ամենևին չի խանգարելու իրեն ուկրաինական ներքին կյանքը նոր որակների բերելու գործում:

Այպիսով, Ուկրաինայում ըստ էության մենք ականատես ենք լինում սկզբի վերջին ընդամենը, և սկսվում է շարունակության սկիզբը: Սա նշանակում է, որ համաշխարհային իրողությունները շարունակելու են թելադրվել ուկրաինական իրադարձություններով, բխել ուկրաինական իրադարձություններից: Եվ այս տեսանկյունից Հայաստանի համար շարունակվելու են պարբերական մարտահրավերները, երբ Երևանը հարկադրված է լինելու այս կամ այն հարցում արտահայտել բավական դժվարին դիրքորոշումներ:

Եվ այս տեսանկյունից Ուկրաինայի նախագահական ընտրություններն անգամ ինքնին մարտահրավերի են վերածվել Երևանի համար: Պորոշենկոյի ընտրության կապակցությամբ պաշտոնական Երևանը գոնե երեկվա դրությամբ ձեռնպահ էր մնացել գնահատականներից, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ Երևանը սպասում է Մոսկվայի արձագանքների ամբողջացմանը կամ ցուցումներին: Ի վերջո, ռուսները հարգում են ընտրության արդյունքները, սակայն վերջին խոսքը դեռևս չի հնչել: Եվ Երևանը կա՛մ իրավունք չունի ռուսներից առաջ հնչեցնել իր խոսքը, կա՛մ պարզապես սպասում է, թե Մոսկվան, ի վերջո, ինչ կասի, որպեսզի պարզի իր ասելիքի հնարավորությունների սահմանը:

Այսինքն` այս հարցով իսկ, ըստ էության, Երևանը հայտնվում է խեղճուկրակ և տկար վիճակում, այն դեպքում, երբ սա երևի թե լավ առիթ պետք է լիներ աշխարհի առաջ հայտնի 11 պետությունների տխուր ընկերակցությունից գոնե մի փոքր դուրս երևալու, և Ուկրաինայի հետ այդ առիթով լարված հարաբերություններում փոքր-ինչ ջերմացում մտցնելու համար, եթե Երևանը համարձակվեր միջազգային հանրությանը համահունչ շնորհավորել Պորոշենկոյին ընտրության կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում