Մայիսի 22-ին ֆրանսիական Անտիբ քաղաքում կայացել է amfAR ավանդական գալա երեկոն, որը բարեգործական հիմունքներով միջոցներ է հավաքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար, գրում է 7days.ru-ն:
Անտիբ ժամանած Հայդի Քլումն ու Իրինա Շեյկը նորաձևության նույն տան՝ Versace-ի զգեստներն են ըտրել:
Ավելի թեթև գարնանային կերպար է ընտրել Քայլի Մինոուգը, ով երեկոյին փայլել է Juan Carlos Obando-ի, մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն՝ Roberto Cavalli-ի, իսկ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին կարմիր գորգին փայլել է Emilio Pucci-ի զգեստով:
Գայթակղիչ Շերոն Սթոունը արարողությանը մասնակցել է Roberto Cavalli-ի մուգ կարմիր զգեստով:
Գալա երեկոյին այնպիսի արտիստներ են ելույթ ունեցել, ինչպիսիք են Լանա Դել Ռեյը, Ռոբին Տիկը և Ալոե Բլեքը:
Ավելի քիչ ակտիվ հայտնիներն էլ մնացել են իրեն սիրելիների հետ: Հայդի Քլումն օրինակ, այլևս չի թաքցնում Վիտո Շնաբելի հետ հարաբերությունները: