Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի ապագա նախագահին խորհուրդ է տվել «իրեն մոտ չթողնել Միխեիլ Սաակաշվիլիին»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինայի նոր նախագահին առաջին խորհուրդը կլինի այսպիսին` իրեն մոտ չթողնել Սաակաշվիլիին»,- ասել է Ղարիբաշվիլին` մեկնաբանելով այն հաղորդագրությունը, թե իբր Միխեիլ Սաակաշվիլին կարող է մտնել Պյոտր Պորոշենկոյի թիմի մեջ:
Ինչ վերաբերում է կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին` Վրաստանի վարչապետը ուկրաինացի ժողովրդին մաղթել է «կայունություն և խաղաղություն երկրում»:










































