«Ֆուտբոլ +» շաբաթերթից տեղեկանում ենք, որ այսօր Երևան կժամանի Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստ Դոն Ֆանժուն: Նախատեսվում է, որ չինացին մինչև տարեվերջ պայմանագիր կկնքի «Միկա»-ի հետ:
Ֆունժուն ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է չինական «Դալյան Շիդե» ակումբում: 2004 թվականին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ընդամենը մեկ պաշտոնական հանդիպում է անցկացրել: Ժամանակին Ալեքս Ֆերգյուսոնն ասել էր, որ չինացին կարող է Բատիստուտայի հետևրդը դառնալ:
Ֆունժուն երկու տարի վարձավճարով հանդես է եկել բելգիական «Անտվերպեն»-ում և անցկացրած 61 խաղում դարձել է 33 գոլի հեղինակ:
2010թ. օգոստոսին չինացին տեղափոխվել է պորտուգալական «Պորտիմոնենս», սակայն վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի խաղացել և վերջերս փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:
Նշենք, որ Դոն Ֆունժուն առաջին չինացի ֆուտբոլիստն է, ով հանդես կգա Հայաստանի առաջնությունում: