Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը Ուկրաինային կոչ է արել վճարել Ռուսաստանին գազի պարտքը: Դրա համար միջոցներ կարող են տրամադրվել Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության տրանշերից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Բոլոր կշտամբանքներով հանդերձ, որոնք կարելի է անել Ռուսաստանի հասցեին` հաշիվները սեղանի վրա են, և դրանք պետք է վճարվեն»,- ասել է նա: