Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ինչպե՞ս են հայ միգրանտներին վերաբերվում Եվրոպայում, և ինչո՞ւ են նրանք քաղաքացիություն հայցում

«Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրիանա Սուշկոն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց, որ Եվրամիության հետ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրի ստորագրումը դրական քայլ է Հայաստանի համար:

Այս համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանին ԵՄ-ի հետ վիզային որոշակի առավելություն է տրվում: Դա հատկապես արտոնություններ է տալիս որոշ զբաղվածության մարդկանց համար՝ սպորտսմեններ, լրագրողներ՝ հիմնականում այնպիսի մարդիկ, ովքեր գործի բնույթով հաճախակի են մեկնում ԵՄ անդամ երկրներ: Այս զբաղվածության մարդիկ վիզայի համար չեն վճարի 35 եվրո, նրանք կարող են ձգտել, որ իրենց վիզային փաստաթղթերը 10 օրվա ընթացքում քննարկվեն, կարող են նաև երկար ժամանակով վիզա վերցնել, բացի այդ՝ հնարավորինս սեղմ քանակով փաստաթղթերի հետ գործ կունենան: Խումբն աշխատում է նաև այն փաստաթղթի վրա, որով հնարավորություն կտրվի Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին, ամբողջովին ազատ վիզային ռեժիմ տրամադրել:

Իսկ հիմա, շնորհիվ ռեադմիսիայի համաձայնագրի, դարձյալ որոշակի արտոնություններ են տրվում: Այն քաղաքացիները, ովքեր այդ ցանկի մեջ չեն մտնում, նրանց համար ագործում է Եվրամիության կոդեքսը․ «Այդ կոդեքսում կան դրույթներ, որոնք կարելի է ակտիվ աշխատեցնել: Ստորագրելով վիզաների հեշտացման պայմանագիրը՝ մենք ընդհանուր ֆոնն ենք դրական համարում, այո՛, հիմա այն գործում է առանձին խմբի մարդկանց համար, բայց ընդհանուր ֆոնը լավանում է»:

«Առաջին լրատվական»-ը ԵՄ անդամ երկրների հայ միգրանտների հետ կապված մի քանի հարց ուղղեց Իրինա Սուշկոյին:

Տիկին Սուշկո , ինչպե՞ս են Եվրամիության անդամ առանձին երկրները վերաբերվում հայ միգրատներին: Շատ է խոսվում, որ հիմա ԵՄ անդամ որոշ երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, դժվարացել է նրանց քաղաքացիություն տալու հարցը:

 Անկասկած, Եվրամիությունը շատ զգույշ է վերաբերվում ուրիշ երկրների միգրատների հանդեպ, ինձ թվում է՝ այստեղ բացարձակակապես դեր չունի նույնիսկ այն հանգամանքը, թե այդ երկիրն ինչպիսի արտաքին քաղաքականություն է ընտրել: ԵՄ-ին ավելի շատ հետաքրքրում է այն, թե այդ մարդիկ նախ քանակությամբ ինչքան են և ինչ կերպ են փորձում ադապտացվել այն երկրում, որտեղ ուզում են մշտական բնակություն հաստատել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան նախընտրելի երկիր է բոլոր միգրատների՝ հայերի համար, անկասկած, այդ երկիրը պետք է կանոնակարգի իր աշխատանքային շուկան․ դուք կարող եք նույնիսկ նկատել, որ վիզա ավելի քիչ կտրամադրեն, իսկ մերժումներն ավելի շատ կլինեն:

 -Մենք ունենք տեղեկություններ, որ շատ հայ միգրանտներ այդ երկրներում ստիպված են,օրինակ, քրդի կամ այլ ազգի փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի քաղաքացիություն ստանան:

 Ես այդ մասին չգիտեմ:ԵՄ-ում կան երկրներ, որտեղ հատկապես ձգտում են ոչ միայն հայերը , այլ նաև ուկրաինացիները՝ Գերմանիա , Շվեդիա , Բելգիա… Այդ երկրների քաղաքականությունը ապաստան տալու առումով շատ բարենպաստ է, մարդիկ, որոնք սպասում են իրենց քաղաքացիություն կամ ապաստան տալու որոշմանը, այդ շրջանում կարող են նպաստ ստանալ, լավ պայմաններում ապրել. դա, այսպես ասած, դրդում է քաղաքացիներին, որ նրանք էլ դիմեն ու լավ պայմաններում ապրեն: Դա բնական գործընթաց է, և կարևոր է, որ երկու երկրների իշխանություններն ավելի շատ երկկողմանի փաստաթղթեր ստորագրեն, ինչը օրինական մակարդակում հնարավորություն կտա միգրատներին նաև աշխատանք գտնել այդ երկրներում:

Իսկ հատուկ վերաբերմունք, հատուկ վարած քաղաքականություն հայերի նկատմամաբ ԵՄ անդամ առանձին երկրներում կա՞։

 Որքան ինձ է հայտնի՝ հայերի և ուկրաինացիների առանձնահատկությունն այն է, որ երբ մենք այլ երկիր ենք տեղափոխվում, փորձում ենք ձուլվել, որ մեզ այնքան էլ չնկատեն: Դա օգնում է ադապտացվել հասարակությանը: Ես, օրինակ, չեմ հանդիպել իմ ուսումնասիրությունների մեջ այնպիսի դեպք, որ Հայաստանի քաղաքացիները լիներ 10 կամ նույնիսկ 20 այն երկրների շարքում, որոնք ինչ-որ կերպ կխաթարեն իրենց ապաստանած երկրի անվտանգությունը կամ, ասենք, հանցագործ գործունեություն ծավալեն: Դա խոսում է այն մասին, որ հայերը դրական տպավորություն են թողնում:

Հիմնականում ի՞նչ պատճառաբանությամբ են հայերը ԵՄ անդամ երկրներից քաղաքացիություն խնդրում: 2008 թվականից հետո քաղաքական հայացքների համար էին ապաստան խնդրում:

 Որքան ինձ է հայտնի, մեծամասամբ երկու գործոն կա այստեղ՝ առաջինը սոցիալ-տնտեսական: Մարդկանց հատուկ է ընտրել ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ և, իհարկե, երկրորդ գործոնը՝ քաղաքական անկայունությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում