Thursday, 18 04 2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա

Ընտրություններից առաջ իշխանությունը ռիսկային քայլի չի դիմի (հաղորդման տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հեղինակ Սիրանույշ Պապյանի առաջին հյուրը քաղաքագետ Նվարդ Մանասյանն է: Ձեզ ենք ներկայացնում հաղորդման տեսագրությունը և զրույցի մի հատվածի սղագրությունը:

– Նվարդ, օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով միանգամից փոխվեցին չորս բուհերի ռեկտորներ: Ըստ Ձեզ` սրանք բարեփոխումների միտվա՞ծ քայլեր են, թե՞ պարզապես հասարակության, մամուլի ճնշմամբ նախարարությունը որոշել է ցույց տալ, թե գնում է բարեփոխումների ճանապարհով:

– Սա ընթացիկ հարց է, որովհետեւ մի դեպքում լրացել է կառավարման ժամկետը, օրենսդրությամբ այլեւս հնարավոր չէր պաշտոնավարությունը շարունակել, մյուս դեպքերում էլ, հավանաբար, նաեւ սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես այս քննարկումների արդյունքում որոշ ռեկտորների, մասնավորապես Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի վարքագծին համարժեք արձագանք տալն էր, որը, կարծում եմ, ինչ-որ առումով ազդել է կառավարման համակարգի որոշումների վրա:

– Մամուլում, սակայն, մինչ այդ շատ էր խոսվում նաեւ Գոհար Քյալյանի` նախարարական նոր պաշտոնի մասին:

– Հաճախ են լինում դեպքեր, երբ մամուլում խոսում են հնարավոր տարբերակների մասին, հնարավոր է` նաեւ մարդը ունի այդ պաշտոնում հայտնվելու թաքուն երազանք, բայց այդ թաքուն երազանքը պետք է համադրվի մեր ցանկությունների եւ կարողությունների հետ, իսկ ինչքան հասկանում եմ մեր հասարակության արձագանքից` գոնե առաջիկայում ես դա հնարավոր չեմ համարում, քանի որ դա բացահայտ ապտակ կլիներ հանրային կարծիքին: Ոչ մի կառավարող, այն էլ ընտրություններից առաջ նման ռիսկային քայլի չի դիմի:

– Ի նկատի ունեք Քյալյանի կողմից հասարակությանը «համբալներ» անվանելը իսկապե՞ս ծանր նստեց Քյալյանի վրա:

– Այո՛, կարծում եմ` սա լավ օրինակ պետք է լինի, եւ այստեղ պետք է կտրվի այն թելը, որ երբեւէ որեւէ մեկը իրավունք վերապահի իրեն վիրավորելու անհատին, առավել եւս վիրավորելու որեւէ հավաքականության, այն էլ այդպիսի բառերով:

– Նվարդ, սա առհասարակ ինչի՞ դրսեւորում է, կարծես մեզանում «համբալ» ասելու ավանդույթ է դարձել, նախ Կարեն Կարապետյանը, հետո Գոհար Քյալյանը…

– Ես ուզում եմ մասամբ համաձայնել: Պարզապես սկսեցին այս տեսակ դեպքերը բացահայտվել, բայց դրանք կային նաեւ նախկինում, պարզապես լռության էին մատնվում, մարդիկ վախենում էին, նաեւ չէին հաղորդակցվում, լավագույն դեպքում խոհանոցներում կամ փոքր խմբերով էին հաղորդակցվում, եւ դա հանրային բողոքի տեսք չէր ստանում: Սոցիալական ցանցերը հնարավորություն տվեցին (գոնե վիրտուալ) կառավարիչների համար տեսանելի դարձնել մեր բողոքի տեսակը, ձեւաչափը, ձեւակերպումն ու դրա բովանդակությունը: Եվ սա արդեն ստիպեց նախ խոսենք այս դեպքերի մասին: Կառավարիչները այս լռությունից օգտվելով համարում էին, որ իրենք ամեն ինչ գիտեն, ամեն ինչ անում են: Այսինքն` երբ արդեն բողոքը եղավ, նաեւ ախորժակը եւ նկրտումները սկսեցին սահմանափակվել կառավարման համակարգում, որը որեւէ երկրում այդպես է եղել: Միջնադարյան Անգլիան նույն տիպի մեջ էր, ինչպես մենք մինչեւ հիմա:

– Այսինքն` մենք մեր կրթությամբ դեռ միջնադարո՞ւմ ենք:

– Բազում խնդիրներ կան. եթե նույնիսկ հիմա մեր ռազմավարական ծրագիրը բացեք եւ նկարագրական մասը նայեք, արդեն բազմաթիվ խնդիրներ կան, որ համակարգը իր համար արձանագրել է: Այդ խնդիրները միշտ կային, որովհետեւ պարտադրված թռիչքային անցում կատարվեց հին իդեոլոգիզացված փակ համակարգից դեպի նոր զարգացող եւ շարժվող համակարգի, եւ մի գիշերում այն չէր կարողանալու իրեն վերակառուցել: Դրա համար հսկայական մարտահրավերներ ի հայտ եկան եւ մինչեւ հիմա էլ կան ու անընդհատ փոփոխվում են:

– Այնուամենայնիվ, եթե վերադառնանք ռեկտորների ընտրություններին, ապա ստացվում է, եթե համակարգը չենք փոփոխել, հազի՞վ թե որակական փոփոխությունների հանգենք:

– Այո՛: Այստեղ երկու ուղղություն պետք է վերցնենք. անձնական կարծիքի, ինչպես նաեւ դիտարկումների արդյունքում ասում եմ, որ թե՛ լիբերալիստական, թե՛ սոցիալիստական մոտեցումների համադրում պետք է կարողանանք անել: Այսինքն` միայն համակարգը բարեփոխելով` մենք կհասնենք նրան, որ մենք կունենանք ՙդրակոնիկ՚ օրենսդրական համակարգ, որը կկարգավորի ամեն ինչ, եւ մենք ուղղակի շնչահեղձ կլինենք, մյուս կողմից` եթե միայն թողնենք նորմատիվ դաշտին, մարդկանց կոմինիկացիային եւ բարի կամքին, դա էլ պատմությունը ցույց տվեց, որ հաճախ տապալվում է, երկու բան պետք է անենք` մի կողմից օրենսդրությունը պետք է կատարելագործել, մյուս կողմից` պարսավանքը, հանրային արթուն կարծիքը այս կամ այն վատ դեպքերի, ինչու չէ` նաեւ գովեստի խոսքեր հնչեցնել, եթե իսկապես լավ բան է արվում. օրինակ` ռազմավարական ծրագիրը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել են բավականին փոփոխված, այսինքն` պետք է լավը կամ վատն ասելով, հաճախ հաղորդակցվելով, հաճախ գործընկերներին հրավիրելով աշխատել, որպեսզի մասնակցեն ոլորտի կառավարմանը: Ամեն բան չէ, որ տնօրենին, ուսուցչին չափագրելով պետք է փորձես կարգավորել: Ուսուցիչը, տնօրենը մարդիկ են, ուզում են, որ կրթությունը լավ լինի, եւ չպետք է ենթադրենք ելակետ լինի, որ նրանք վատն են եւ անպայման միտված են քանդելու համակարգը, եւ մենք էլ հանրային կարծիքով, կառավարիչներով պետք է զերծ պահենք նրանց այդ նկրտումներից: Բայց այդպես չէ, պատճառները թուլության, չիմացության, համակարգի սխալների մեջ են, եւ եթե այս ամենը միասին լուծենք, այդ խնդիրներն աստիճանաբար կվերանան:

– Վերջին ամիսներին ընթանում են դպրոցների տնօրենների հավաստագրեր տրամադրելու բանավոր եւ գրավոր քննությունները: Շատերը այստեղ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, շատերը ասում են, որ եթե ծանոթ-բարեկամ չունես, լավ չի լինի, կամ ով թիկունք չի ունենա, դուրս կմնա: Ձեր դիտարկումները ինչպիսի՞ն են խնդրի առնչությամբ:

– Համաձայն եմ, միանգամից զուգահեռս քաղծառայության համակարգի հետ պետք է տանեմ, երբ չկար այդ համակարգը, բարձիթողի վիճակ էր, ամեն անգամ գալիս էր մի նոր կառավարման վերնախավ, եւ ծանոթներին, ընկերներին, դասընկերներին բերում էին` անկախ նրանից` փորձ ունեն, թե ոչ, եւ սկսում էին կառավարել եւ այդ կառավարման պրոցեսում էլ սովորել, բնականաբար` բազում սխալներով: Երկրորդ ծայրահեղությունն այն է, որ առաջին հերթին մենք քարացրել ենք համակարգը, եւ այն կոնտեքստից կտրված է, թույլ չի տալիս կառավարումը զարգանա, եւ երկրորդ` ծանոթների առումով ինչ-որ կենտրոնացում գնաց, բայց մենք չկարողացանք ազատվել, որովհետեւ համակարգային բարոյականության հասունություն կա: Ես ինձ` որպես մարդ, չպետք է թույլ տամ այդ միջամտությունն անելու, եւ քանի դեռ ես այդ միջամտությունն անելու եմ, թեեւ մի քիչ դրանց թվաքանակը կնվազի, բայց էլի կլինեին ծանոթներ, բարեկամներ: Հիմա պարզապես երկու տեղ պետք է համաձայնության գան` տեղական ինքնակառավարման մարմիններում եւ նախարարությունում, այսինքն` մի քիչ խաղը բարդացավ, բայց հաստատ ռիսկերից չենք ազատվում: Տնօրենների այս հավաստագրերի առումով այդքան վտանգ չեմ տեսնում, որքան ուսուցիչների ատեստավորումից, քանի որ սա կարող է շատ տափակ բանի վերածվել եւ այդ ուսուցիչներին թույլ չտալ իրենք նորարարությամբ զբաղվեն, որովհետեւ հաճախ ուսուցիչը պետք է կարողանա տարածք գրավել:

– Ստացվում է` թե՛ ուսուցիչների եւ թե՛ տնօրենների այս գործընթացները ձեւ են եւ ոչ թե բովանդակություն, չնայած յուրաքանչյուր ձեւ արտահայտվում է բովանադակության միջոցով, բայց այս դեպքում կարող ենք ասել ձեւ է:

– Կառավարման համակարգը մի չարիքից ազատվելով, մի չարիքը մյուս չարիքով համադրելով` նոր չարիք են ծնելու, որովհետեւ բարդ խնդիրներ են համադրված եւ նաեւ ժամանակային առումով պետք է հասկանալ` երբ ենք այդ միջամտությունն անելու, արդյոք հիմա տեղին էր այս տեսքով միջամտելը, բայց որ այն հին մեթոդն էլ չէր աշխատում` փաստ է: Բավական է հիշել, երբ փոքր համայնքներում, որտեղ մեծ կարեւորություն ունեն բարեկամական կապերը, գյուղապետը որոշում էր, որ իր կինը մանկապարտեզի տնօրեն պետք է լինի, եւ այդ մանկապարտեզի տնօրենը անում էր ցանկացած կամայականություն, որովհետեւ թիկունքում ուներ գյուղապետին: Հետո այս ամենը ներկառուցվում էր ընտրական համակարգում ձայներ բերելու, ահաբեկելու: Հիմա փորձում են այդ ճնշումները պոկել, տարանջատել, եւ թեեւ մի քիչ կբարդանա, եւ որքան շատ խաղացողների պայմանավորվածությունների անհրաժեշտությունը մեծանում է, այնքան ավելի անվտանգության շերտերը մեծանում են: Այդքան հեշտ չէ, հիմա տնօրենը կամայականություններ չի անի, կիմանա, որ կա մի հատ էլ նախարարություն, որը պետք է հավանություն տա: Այսինքն` 100 տոկոսով վատը չեմ համարում, բայց համարում եմ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, որին ինքը` նախարարությունը պետք է ուշադիր լինի, ինչպես նաեւ հասարակությանը մասնակից դարձնի քննարկման պրոցեսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում