Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ինքը չի այցելելու Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհանիսյանին:
«Ես երեկ հեռուստատեսությամբ լսեցի, որ ասաց` ծոմ եմ պահելու: Ծոմը եկեղեցական արարողություն է, որ պահվում է պասի վերջին շաբաթում: Կամ տեղը ճիշտ չի ընտրվել, կամ ժամանակը: Եթե դա ծոմ է, պաս է, պետք է լիներ Էջմիածնում, եթե դա քաղաքական բողոք է, գործադուլ, հացադուլ և այլն, պետք է լիներ պասից հետո»,- ասաց Հ. Հակոբյանը: Հարցին, թե իր այդ ասածը ի՞նչ կապ ունի հացադուլի հետ, նա պատասխանեց. «Էդ դեպքում պասի անուն, ծոմի անուն չտաք»:
«Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը ուժեղ կամքի նշան է: Ցավոք, դեռ չեմ այցելել, բայց անպայման կայցելեմ»,- ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Ա. Մինասյանը` հավելելով, սակայն, որ ինքը չգիտի` ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ այս քայլը:
Ձեզ ենք ներկայացնում պատգամավորների բանավեճի ամփոփ տեսագրությունը: «Առաջին լրատվականի» բոլոր տեսանյութերը և հաղորդումները կարող եք դիտել «Տեսանյութ» բաժնում` http://1in.am/arm/more_mvideo.html