Թուրքական Doğan լրատվական գործակալության հաղորդմամբ, քիչ առաջ Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք է կատարել Իրանից դեպի Սիրիա ռազմական տեխնիկա փոխադրող ինքնաթիռը: Որոշ ժամանակ անց այն շարունակել է իր ճանապարհը:
Այլ մանրամասների մասին առայժմ չի խոսվում:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, թե Թուրքիայից Եգիպտոս ուղևորվող և Գազան վերահսկող ահաբեկչական «Համաս» կազմակերպության համար զենք փոխադրող «Վիկտորիա» նավում հայտնաբերված հրթիռներն ու այլ տիպի զենքերը եղել են իրանական ծագման: Իսրայելի ռազմածովային ուժերն այդ նավը բռնագրավել էին Միջերկրական ծովում` իսրայելական ափից 200 մղոն (370 կիլոմետր) հեռավորության վրա: