
«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի և «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ:
28-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու տարիներին հանդես էր գալիս Գյումրիի թիմում:
Ավարտված մրցաշրջանում անցկացրած 13 խաղերում դարպասապահը բաց է թողել 14 գնդակ:
Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը: