PC News.am- կայքի փոխանցմամբ, Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը 1.80 մբ/վ է: Speedtest.net-ի տվյալների համաձայն` 185 երկրների շարքում Հայաստանը 121-րդն է:
Առաջին հորիզոնականում է Հարավային Կորեան` ներբեռնման 35.96մբ/վ միջին արագությամբ, երկրորդ տեղում` Լատվիան (25.18 մբ/վ), իսկ երրորդ տեղում ` Մոլդովան` 24.50մբ/վ արագությամբ:
Ամենադանդաղը Զամբիան է` ընդամենը 0.26 մբ վայրկյանում արագությամբ:
Վերբեռնման (upload) արագության ցուցանիշները գրեթե նույնն են, առաջին տեղում կրկին Հարավային Կորեան է ` 20.33մբ/վ, իսկ վերջինը` Զամբիան` 0.03մբ/վ:
Հայաստանն ավելի բարձր հորիզոնականում է ` 105-րդ տեղում: Վերբեռնման միջին արագությունը մեր երկրում 0.73մբ/վ է: