Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Իսլանդիայի նախադեպով «Նախախորհրդարան»-ը կհասնի՞ հաջողության

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը ժողովրդի ուժը համախմբելու և գործադրելու նպատակով անհրաժեշտ է համարում ժողովրդի իշխանությունը յուրացնող պետական կառավարման համակարգից դուրս այլընտրանքային ընտրությունների միջոցով ստեղծել ժողովրդի կամքը ներկայացնող մարմին:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ ուսումնասիրելով բոլոր տարբերակները՝ եկել են այն եզրահանգման, որ բոլոր մնացած տարբերակները տանելու են փակուղի, և նրանք չեն հաջողելու:

«Համակարգի ներսում բոլոր գործընթացները տանում են փակուղի՝ Սահմանադրական դատարան և համապատասխան որոշում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանը:

Հետաքրքրվեցինք, թե կա՞ ինչ-որ նախադեպ, որին հղում անելով՝ կարծում են, թե իրենք էլ կհաջողեն, Վարդան Հակոբյանն ասաց. «Այս ձևակերպումներով կոնկրետ նախադեպ չկա, բայց եղել է Իսլանդիայի նախադեպը, որտեղ ժողովուրդն իր վրա է վերցրել պատասխանատվությունը, նոր Սահմանադրություն է գրել և իր ձեռքը վերցրել իշխանությունը: Մենք 50 տոկոսով իսլանդական նախադեպ ունենք: Այդ պրակտիկան եղել է, շատ հաջող ավարտվել, և այսօր լրիվ ուրիշ զարգացմամբ է այդ երկիրն ապրում»,- ընդգծեց Հակոբյանը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ ցանկացած նոր բան դժվարությամբ է ընկալվում: Նրա խոսքով՝ ներքին դիմադրություն անպայման լինելու է. «Բայց գնալով ավելի հաստատուն է դառնում այն համոզմունքը, որ բացի սրանից՝ ուրիշ տարբերակ չկա ու գոյություն չունի: Այսինքն՝ կամաց-կամաց սառույցը կոտրվում է: Մեծ քանակությամբ մարդիկ գալիս են ինքնաառաջադրվում, սկսում են հետաքրքրվել, հարցեր տալ. սա վկայում է այն մասին, որ հետքրքրված շրջանակը միշտ փնտրում ու ելքեր է փորձում գտնել: Այս համակարգի ներսում, այս խաղի կանոններով չկա փրկություն. թեկուզ նոր, թեկուզ անծանոթ, բայց սա է միակ ճանապարհը:

Նույն ձևով էլ ես եմ եկել այն եզրակացության, որ միակ ճանապարհը սա է, ես ինքս նույնիսկ բոլորովին չպատկերացնելով, թե ինչ է դա՝ կոնցեպտուալ մի քիչ պատկերացնելով հասկացա, որ չկա ուրիշ ճանապարհ, ու պետք է սա փորձել. կլինի՝ կլինի, չէ՝ պարապ չենք նստել, ձեռքներս ծալած չենք մնացել: Բայց քանի գնում, այնքան խորանում է համոզմունքը, որ սա անպայման հաջողելու է»:

Վարդան Հակոբյանին հիշեցրինք նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին, երբ պաշտոնական տվյալներով՝ երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր այլընտրանքային նմանատիպ մի ճանապարհ մտածել. «Այն ժամանակ եղել է ծրագիր, և Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկվել է, որ հենց հիմա պետք է այս ժողովրդին համոզել, ստորագրահավաք անել և այլընտրանքային ընտրություններ անցկացնել:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այլընտրանքային ճանապարհով կգնա ու այլընտրանքային կառավարություն կստեղծի, բայց կոնկրետ անուններ հնչեցվում էր Նիկոլի կողմից:

Անշուշտ, կադրային բազան այսօր էլ է ակտուալ, պետք է հասկանալ՝ ովքեր են ժողովրդի կողմից վստահություն վայելող անձինք, ովքեր վաղը իշխանափոխությունից հետո կստանձնեն որոշ ոլորտների պատասխանատվությունը: Համակարգային հսկայական փոփոխություններ են պետք՝ ոչ միայն թղթի վրա, այլև պետք է կադրերով ապահովված լինենք: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ էլ չհաստատեց իր մտադրությունը՝ հենց այս ճանապարհով գնալու, արեց լրիվ հակառակը, այդ ծրագիրը չկայացավ այն ժամանակ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնար այդ ճանապարհով՝ մենք արդեն մեկ տարի կապրեինք որակապես ուրիշ Հայաստանում»:

«Նախախորհրդարան»-ը սահմանել է մինիմում սանդղակ ՝100 մարդ, որից կընտրվեն 65-ը: Ինքնաառաջադրման վերջնաժամկետը սեպտեմբեր ամիսն է:

«Այդ ժամանակ կարող է լինել ոչ թե 100, այլ 500 կամ 1000 մարդ՝ հոսքը կա, մարդիկ գալիս-ինքնաառաջադրվում են: Արդյունքում մնալու են 65-ը, մնացածը կմնան կադրերի ռեզերվում, որովհետև բազմաթիվ այլ ոլորտներում գործունեություն կա իրականացնելու:

Գուցե մարդիկ կան, որ գործունեություն են ծավալում, բայց մեդիա-դաշտում չեն երևում. մենք այդ մարդկանց բացահայտում ենք: Լինելու է անցումային փուլ՝ նոր ընտրություններ ապահովելու համար: Այդ մարմինը մոտավորապես մեկ տարվա համար կլինի, որը կապահովի նորմալ ընտրություններ, որին կգան ու կմասնակցեն բոլոր կուսակցությունները, որոնք այսօր գործում են դաշտում. սա ընդամենը ժամանակավոր անցումային շրջան է: Մենք ռեսթարթի, ռեֆրեշի կարիք ունենք, պետք է ֆորմատ անենք մեր երկիրը, ինչքան վիրուս կա՝ հավաքվել է այստեղ, պետք է սկսել երկրում նոր հարաբերություններ կառուցել»,- եզրափակեց Վարդան Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում