Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Թղթե աստիճան` ոչմիտեղ

Անցնող շաբար Երևանում մի քանի հատկանշական հայտարարություններով է աչքի ընկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, որը հավելյալ մեկնաբանություններ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի ընթացքում կատարած հայտարարությունների կապակցությամբ` մասնավորապես Եվրամիության և Հայաստանի Ասոցացման նոր մոդելի առումով, որն, ըստ Օլանդի, պետք է չհակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ այժմ խոսքը Բրյուսելինն է, որը Հայաստանի հետ նոր հարաբերությունների վերաբերյալ մշակումներ պետք է անի:

Ֆրանսիայի դեսպանի խոսքով` այսօր 2004 թվականը չէ, երբ ընդլայնվում էր Եվրամիությունը, այսօր այլ իրավիճակ է, և Եվրամիության հարևանության ծրագրում ներառված երկրների պոտենցիալներն ու հնարավորությունները տարբեր են, և պետք է հաշվի առնել այդ իրողությունները: Դեսպանը հայտարարել է, թե հույս ունի, որ Օլանդի հայտարարությունները ոչ միայն լսելի են հանրապետությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

Այսպիսով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հավելյալ մեկնաբանություններից մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում, ըստ էության, ասել է մի բան, որի հետևում առարկայական քաղաքականությունը բավական քիչ է: Այսինքն` Եվրամիության հետ Հայաստանի, այսպես ասած, նոր հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ նրա հայտարարությունները զուրկ են ամուր հողից և ըստ էության ավելի շատ միտված են, այսպես ասած, հարակից ընկալումներին, քան Հայաստան-Եվրամիություն դաշտում ռեալ փոփոխություններին:

Նման փոփոխությունների նախադրյալներ, ըստ էության, չկան, քանի որ ըստ էության` էական փոփոխություններ չկան այն բոլոր գործընթացներում, որոնք հանդիսացան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման գործընթացը խայտառակ կերպով տապալող գործոններ: Ասել է թե` Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում բացարձակապես նկատելի չեն փոփոխություններ, որոնք հիմք կտան կարծել, որ Հայաստանն այդ հարաբերություններում և՛ իշխանական, և՛ թե հասարակական առումներով ներկայումս ավելի արժանապատիվ, ավելի ինքնուրույն, ավելի կամային և սկզբունքային դիրքերում է, քան էր մինչև այսօր:

Ահա այս տեսանկյունից պարզ է դառնում, որ Հայաստանի հասարակության համար Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները իրականում ոչ միայն գրեթե զրոյական նշանակություն ունեն, այլ նաև կարող են ըստ էության մոլորեցնող նշանակություն ունենալ` տպավորություն թողնելով, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում բեկում է տեղի ունեցել, անկումը կասեցվել է, ու սկսվում է նոր վերելքի կառուցումը: Իրականում կառուցվում են թղթե աստիճաններ, որոնց վրայով վեր բարձրանալու փորձերը անխուսափելիորեն դատապարտված են նոր անկման: Հետևաբար ոչ միայն իմաստ չկա ոտք դնել այդ աստիճանների վրա և փորձել բարձրանալ, այլ դա նույնիսկ վտանգավոր է, և հարկ է ճիշտ գնահատել իրավիճակն ու խուսափել հայ-եվրոպական հարաբերությունների կրկնակի տապալումից, քանի դեռ էական փոփոխություններ չեն արձանագրվել նախադրյալների` այդ հարաբերություններում որևէ առարկայական նոր զարգացումների ամուր հենքի ձևավորման առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում