Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Քաղաքաշինական հայտարարություն

Գյումրու Վարդանանց հրապարակի և Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ Գյումրու հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Շարունակելով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանությունները ըստ էության արհամարում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները:

Գյումրու Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23-ի), որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով և դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ (ավելի քան կես միլիոն դոլար):

Չերազի և Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ և հատվեցին ավելի քան 40 ծառ և թուփ:

Վերջինիս հարևանությամբ` հրապարակի և այդ փողոցի արանքում թողնված կանաչ կղզյակը, որը բաղկացած է ութ եղևնիներից, այսօր գտնվում է քաղաքային իշխանությունների քաղաքաշինական հետաքրքրությունների էպիկենտրոնում. դրանք քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել, այնինչ ըստ քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգի` տեղափոխելուց հետո նոր վայրում դրանց աճելու հավանականությունը շատ փոքր է:

Ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի հիմնավորման, իբր, քանի որ այդ եղևնիները կորցրել են իրենց էսթետիկական տեսքը, փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները և թույլ չեն տալիս ամբողջացնել հրապարակի անսամբլը, ապա ենթակա են տեղափոխման ու փոխարինման ցածր թփերով ու ծաղիկներով:

2007 թվականի հոկտեմբերից մեր հիշողությունների մեջ դեռևս թարմ են Գյումրու Անկախության հրապարակի յոթ եղևնիների հատումն ու դրանց փոխարեն գնդաձև ակացիներ տնկելու մինչ օրս չիրականացված ավագանու որոշման մասին հուշերը:

Կարծես ողջ Գյումրիում չկա ավելի կարևոր մեկ այլ քաղաքաշինական խնդիր և քաղաքային բյուջեն այնքան մեծ հնարավորություններ ունի, որ քաղաքային իշխանությունները սրտանց կենտրոնացել են միայն ծառերի տեղափոխման վրա, երբ դրանցից յուրաքանչյուրի տեղափոխման ծախսը, ըստ «Լանդշաֆտ դիզայն» ՍՊԸ-ի կատարած նախահաշվի կազմում է 313 714 դրամ:

Վերը նշված հակաեղևնային քաղաքականության հաջորդ զոհերը Վարդանանց հրապարակի «Կումայրի» հյուրանոցի դիմացի տասներկու և Գյումրու Արագած ճեմափողոցի ինն եղևնիներն են, որոնք, իբր թե «խաթարում են» հրապարակի և ճեմափողոցի քաղաքաշինական տեսքն ու ենթակա են տեղափոխման:

Պետք է նշել, որ անցյալ տարիների ընթացքում Արագած ճեմափողոցը նախկին չափերից նեղացնելու հաշվին, նրան հարող տարածքները ենթարկվել են այնպիսի հետևողական ու անճաշակ կառուցապատման, որ այսօր այն ճեմափողոց կոչելու և բարեկարգելու մասին խոսելը գրեթե ավելորդ է:

2010թ. հասարակության ջանքերով հազիվ դադարեցվեց Արագած ճեմափողոցի կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը և չնայած ՀՀ բոլոր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին հղված բողոքներին, մինչ օրս էլ այդ հարցը չի ստացել իր վերջնական լուծումը և ըստ Գյումրու գլխավոր ճարտարապետի տված տեղեկատվության այս հարցը դեռ դառնալու է քաղաքաշինական հանձնաժողովի քննարկման առարկան, չնայած որ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը նախկինում հստակ արտահայտել էր իր տեսակետը այս հարցի վերաբերյալ (կառուցապատման վերաբերյալ Գյումրու քաղաքապետի 2009թ. փետրվարի 26-ի N 300-Ա որոշումը գտել էր ոչ իրավազոր և առաջարկել էր վերացնել իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները):

Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք Գյումրու ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպություններս կարծում ենք, որ այլևս անընդունելի է այս հակաեղևնային քաղաքականությունն ու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու ՏԻՄ-ի գործելակերպը և Գյումրու Վարդանանց հրապարակի ու Արագած ճեմափողոցի քաղաքաշինական ներկա վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ, առաջարկում ենք.

– Հրաժարվել Վարդանանց հրապարակում և Արագած ճեմափողոցում աճող եղևնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղևնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում:

– Շահումյան փողոց 188 շենքի և Վարդանանց հրապարակի միջև գտնվող տարածքը (նախկին բացօթյա սրճարանի տարածքը) այս տարվա ընթացքում կանաչապատել ու բարեկարգել, կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը:

- Արագած ճեմափողոցի համար օրենքով սահմանված կարգով մշակել կառուցապատման և բարեկարգման մեկ համալիր սխեմա, հաշվի առնելով գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի պահանջներն ու չափորոշիչները, ինչպես նաև ճեմափողոցի ամբողջական կոմպոզիցիոն և ծավալատարածական լուծումներ տալու անհրաժեշտությունը:

– Դեպի Արագած ճեմափողոց ելք ունեցող սպասարկման օբյեկտների սպասարկումն իրականացնելու թույլտվություն տալ դրանց ետնամասերից, արգելելով մեքենաների մուտքը ճեմափողոց, ինչպես Սպանդարյան փողոցի, այնպես էլ Հաղթանակի պողոտայի կողմերից, բացառությամբ օրենքով սահմանված արտակարգ դեպքերի:

– Հրաժարվել ճեմափողոցի մեջտեղում ավտոկայանատեղի տեղակայելու մտքից և հնարավորինս մեծացնել կանաչապատման մակերեսը այդ տարածքում:

Բացառել Արագած ճեմափողոցի և նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը և նեղացումը, գազոնների և կանաչ տարածքների հաշվին:

– Արագած ճեմափողոցում տեղակայված շինությունների ճակատային մասերի ճարտարապետական տեսքը ամբողջացնել, ենթարկվելով ոճային ու տրամաբանական մեկ սկզբունքի:

- Պահպանել Արագած ճեմափողոցում աճող ծառերը, անկախ դրանց տեսակից, տարիքից, խնամվածության աստիճանից և այլ բնութագրիչներից, ինչպես նաև դրանք տարբեր քաղաքաշինական լուծումներով ներառել լանդշաֆտի մեջ:

– Չեղյալ հայտարարել Արագած ճեմափողոցի կենտրոնական հատվածում` ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում, առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով քաղաքացի Ա.Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման վերաբերյալ քաղաքապետի 2009թ. փետրվարի 26-ի N300-Ա որոշումը, վերացնել ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները և տվյալ տարածքը կանաչապատել:

- Կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին այսուհետ իրականացնել հանրության պատշաճ իրազեկում և անցկացնել հասարակական քննարկումներ` համաձայն 28.10.1998թ. Կառավարության թիվ 660 որոշման պահանջների, Գյումրի քաղաքի շահագրգիռ հասարակությանը մասնակից դարձնելով կենսամիջավայրի փոփոխություններին վերաբերող որոշումների կայացման գործընթացին:

Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ
Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Նադեժդա Հակոբյան, «Մենք պլյուս» ՀԿ
Սեյրան Մարտիրոսյան, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
Արմեն Պետրոսյան, «ԽորանԱրդ» ՀԿ
Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ
Ռաֆայել Մխիթարյան, «Երրորդ բնություն» ՀԿ
Լևոն Մարտիրոսյան, «Գեոֆոն» ՀԿ
Սուսաննա Էլբակյան, «Սրբազան Հող» ՀԿ
Ռոլան Գասպարյան, «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ, Գյումրու լաբ.
Յուրա Հարությունյան, «Գոլոս Արմենիի» թերթի սեփական թղթակից
Արմինե Գմյուր-Կարապետյան, «Արևամանուկ» հիմնադրամ
Աննա Թադևոսյան, «Ցոլինե» ՀԿ
Սոնյա Սարգսյան, «Նոր հայացք» ՀԿ
Ալլա Խաչատրյան, «Արաքս կենտրոն» ԲՀԿ
Երանուհի Սողոյան, «Հետք» շաբաթաթերթի լրագրող
Սաթենիկ Կաղզվանցյան, «Գյումրու մամուլի ակումբ» ՀԿ
Նունե Արևշատյան, «Առավոտ» օրաթերթի թղթակից
Սվետլանա Մկրտչյան, ԵԿՔԱ «Ֆլորա» ՀԿ
Արա Սուքիասյան, «Երեխաների հասարակություն» ՄՁԱԿ ՀԿ
Ռուզաննա Բաղդասարյան, «Առաջնորդություն» ՔՀԶԿ» ՀԿ
Հեղինե Մկրտչյան, «Աջակից» ՀԿ
Մանյա Մելիքջանյան, «Լոռե» Էկոակումբ ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան, «Երաշխիք» ՔՀԿ» ՀԿ
Վեհանուշ Հովհաննիսյան, «Մեղվիկ» ՀԿ
Անահիտ Հակոբյան, «Կրթության ասպարեզ» ՀԿ
Կարինե Գրիգորյան, «Ագաթ» ՀԿ
Գարեգին Պետրոսյան, «Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն» ՀԿ
Հրաչյա Մելիք-Սարգսյան, «Դափնեճյուղ» ՀԿ
Արմեն Բեգոյան, «Տարածաշրջանային մոնիտորինգային և գնահատման կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում