«Շրջանների կուսակցությունն» ընտրություններից հետո արձանագրությունների 100 %–ի հաշվարկի արդյունքում հավաքել է ձայների 30 %-ը, ընդդիմադիր «Բատկիվշչինան»՝ 25,54 %–ը, երրորդը գալիս է աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցությունը՝ 13,96 % ձայներով։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ԿԸՀ-ի կայքում:
Չորրորդ տեղում կոմունիստական կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 13,18 %–ը, հինգերորդ տեղում ազգայնականներն են՝ 10,44 %-ով։
Մնացած մասնակիցները չեն հատել նվազագույն 5 %-ի շեմը:
Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն պետք է հաստատի մինչև նոյեմբերի 12-ը:











































