Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բանավեճ՝ դարձյալ հուշարձանների տեղափոխման մասին

Վերջին օրերին հանրության շրջանում աղմուկ է բարձրացել կառավարության մի որոշման առիթով, ըստ որի՝ 63 կոթող է թույլատրվել մարզերից բերել Հայաստանի պատմության թանգարան՝ ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու համար:

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն ասել է, որ իրենք տեղափոխել են ընդամենը 51-ը, քանի որ մարզային այցելությունների ժամանակ տեսել են, որ մյուս 12 հուշարձանները պատշաճ վիճակում են՝ ի տարբերություն այդ 51-ի, որոնք վթարված են: «Երբ մենք ասում ենք վթարված, տեղաշարժված բեկորներ, դրա վկայությունն այն է, որ մեր բերած կոթողներից ոչ մեկն իր պատվանդանի վրա չէ: Մենք բերել ենք կոթողներից սյուներ: Ընտրությունը կատարվել է պատմության թանգարանում՝ երկար ուսումնասիրությունների շնորհիվ: Մեր նպատակն էր տեղաշարժված, վթարված կոթողները կարգի բերել և փրկել վնասից»,- ասել է Անելկա Գրիգորյանը:

Հաղորդմանը մասնակից՝ «Բնատաճար» ՀԿ–ի նախագահ Ապրես Զոհրաբյանը տարակուսանք է հայտնել, որ պետական մարմինը թույլ է տալիս հուշարձանները տեղափոխել առանց քննարկում անցկացնելու. «Թանգարանը ներկայացրել է մոտ 110 հուշարձան բերելու հայտ, նախարարությունը 63 է թույլ տվել: Ինձ մոտ տպավորություն է, թե շուկայական հարաբերություններ են՝ տուր այսքանը, չէ՝ այսքանն եմ տալիս»: Դա պետք է լիներ ճշգրիտ վերլուծությունների հիման վրա»:

Թանգարանի տնօրենն այս դիտարկմանը պատասխանել է, որ մասնագետներն են որոշում, և հասարակական քննարկման կարիք չկար: Նա վստահեցրել է, որ հուշարձանները վերանորոգելուց հետո կվերադարձվեն իրենց տեղերը: «Ես կուզենայի, որ մենք տիեզերական հայրենասիրությամբ տեղին կառչած մնալու մարմաջից ազատվեինք»,- ասել է նա:

Ապրես Զոհրաբյանն էլ իր հերթին նկատել է, որ Հայաստանում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնց մի մասը վթարված է, և բոլորն անհնար է տեղավորել Երևանում: Նա նաև նշել է, որ, միևնույն է, փրկելուց հետո վերադարձնելու են կրկին նույն անմխիթար պայմաններում տեղադրելու, ինչին ի պատասխան՝ Անելկա Գրիգորյանն ասել է, որ մարզային իշխանությունների հետ այժմ քննարկում են վերադարձնելիս դրանց տեղադրման ճիշտ վայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում