Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում սպասվող փոփոխությունների առնչությամբ արդարադատության նախարար Գևորգ Թովմասյանը ասաց, որ չգիտի, թե միանշանակ ինչի կհանգեցնեն և մանրամասնեց.
«Մեր Քրեական օրենսգրքում տեսնում եմ երևույթ, որ նախատեսված պատժաժամկետները երբեմն պիտանի և համահունչ չեն հետապնդվող նպատակին հասնելու համար։ Աշխարհում առկա փոփոխությունները տանում են նրան, որ ոչ միշտ է պատժի լավագույն միջոց այն, որ մարդուն ազատազրկման են դատապարտում։
Եվրոպական երկրները գնում են այլ ճանապարհով, մասնավորապես, կիրառում են տնային կալանքը, հանրային աշխատանքը և այլն, և այլն, որոնք շատ ավելի արդյունավետ են»։