Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Հնարավորություններ ու վտանգներ

Սերժ Սարգսյանի ՀՀԿ 15-րդ համագումարի այսօրվա ելույթում կարդում ենք. «Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը»:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ իշխանությունը ընդդիմադիր ուժերին համագործակցության և երկխոսության ձեռք է մեկնում, որն իրավամբ հանրության զգալի մասի մոտ կարող է որոշակի թերահավատություն առաջացնել, թե իշխանությունը կարող է որևէ հարցում գնալ իրական զիջումների, երբ խոսքը վերաբերի համակարգային այնպիսի խնդիրների, որտեղ իշխանությունը իսկապես դիրքային փոխզիջում պետք է կատարի: Քարոզչական մակարդակի փոխզիջումների մասով ակնհայտ է, որ իշխանությունը կարող է բավական հեռուն գնալ, և նույնիսկ կարող է անգամ սկսել ընդդիմադիր ուժերի հետ խոսել արքունական բառապաշարով:

Բայց, ամբողջ խնդիրը այն է, թե իրական, համակարգային ինչ զիջման է պատրաստ իշխանությունը, և պատրաստ է արդյոք ընդհանրապես: Սա է գլխավոր հարցը, որ հուզում է հանրության մեծամասնությանը, և որի առումով, պետք է անկեղծ լինել՝ կա հանրային զգալի թերահավատություն:

Եթե իշխանությունը պատրաստ է համակարգային փոխզիջումների, էլ ի՞նչ երկխոսություն: Չէ որ կարելի է այդ համակարգային փոփոխություններն անել առանց այդ ամենի, առանց հասարակության համբերության աստիճանը փորձելու: Ուրեմն, եթե իշխանությունը ձեռք է մեկնում, ուրեմն նա ավելի շատ ոչ թե անելու, այլ հենց կոնկրետ անելիքից քարոզչական հնարքներով խուսափելու ուղիներ է որոնում: Ընդդիմությունն անշուշտ չի կարող այդ ամենը չհասկանալ, ու հանրային շրջանակներում էլ չհասկանալու հարց կարծես թե չի էլ քննարկվում:

Այստեղ է ահա, որ բաժանվում են կարծիքները, որոնց մի մասի կրողները համարում են, որ ընդդիմությունը շատ խորը հաշվարկով իշխանության հետ երկխոսելով կարող է քշել սուր անկյուն, իսկ մյուս մասի կրողները համարում են, որ ընդդիմությունը, Հովիկ Աբրահամյանի նոր նշանակումից հետո պարզապես ինքը հայտնվելով անկյունում, փոխզիջումային պայմանավորվածությունների է փորձում հանգել իշխանության հետ: Կան իհարկե առավել ծայրահեղ և սուր գնահատականներ: Թե որն է դրանցից արդարացված, խոշոր հաշվով դժվար է ասել, քանի որ իրադարձությունները Հայաստանում արտաքին կանխատեսելիությամբ հանդերձ, այդուհանդերձ ներքին մեծ անկանխատեսելիություն ունեն: Բայց որ իրավիճակն աստիճանաբար մոտենում է մի սահմանագծի, որից այն կողմ ոչ առաջ գնալն է հնարավոր լինելու, ոչ հետ շրջվելը, թերևս նկատելի է: Ու դա առաջին հերթին անշուշտ պետք է անհանգստացնի ընդդիմադիր ուժերին, որովհետև տեղում մնալը հենց այն է, ինչ պետք է իշխանությանը: Թեև, իրավիճակի նրբությունը հենց այն է, որ արդեն հանրության ավելի ու ավելի լայն զանգվածներ են սկսել չհասկանալ, թե ինչ է պետք ընդդիմադիր հատվածին:

Այդ առումով, Սերժ Սարգսյանի առաջարկած երկխոսության գործընթացը, որ տրամաբանորեն պետք է Հայաստանում քանդի չհասկացվածության պատը, կարող է ընդամենը հանդիսանալ այդ պատի վերապրոֆիլավորման կամ երեսպատման գործընթաց, բարեկարգման անվան կամ թեկուզ անկեղծ մղումների տակ իրականում աղճատելով քաղաքական միջավայրը, ինչպես հիմա կատարվում է մեր պատմամշակութային շատ միջավայրերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում