Բրյուսելի կենտրոնում՝ Հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած հրաձգությունը Բելգիայի իշխանությունները համարում են ահաբեկչություն: Հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին գրում է Libre Beigique պարբերականը:
Վերջին տվյալներով՝ երկու անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են Հրեական թանգարանին և փողոցում կրակ բաց արել: Նշվում է, որ կրակ է բացվել նաև շենքի ներսում:
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ խոսքը հակասեմիտական ահաբեկչության մասին է»,- հայտարարել է Բելգիայի ներքին գործերի նախարար Ժոել Միլկեն:
Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը ևս հայտնել է, որ կատարվածն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է:
Ավելի ուշ հրաձգության կասկածյալներից մեկին իշխանություններն արդեն ձերբակալել են, սակայն առայժմ պարզ չէ՝ նա եղե՞լ է դեպքի մասնակից: