«Ֆերարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հետևելու է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ ուժերն են չափելու «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:
«Վստահ եմ, որ հետևելու եմ եզրափակչին: Խաղը լարված է լինելու: Մանրուքները որոշիչ են լինելու, ինչպես այլ վճռորոշ խաղերում:
Հուսով եմ՝ «Ռեալ»-ը կհաղթի: Որպես «Արքայական ակումբ»-ի երկրպագու՝ թիմին հաջողություն եմ մաղթում»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: