Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ասպարէզ. Ընդդէմ Մոսկուայի պայմանագրին

ՀՅ Դաշնակցութեան Գերագոյն Մարմինը երէկ յայտարարութիւն մը հրապարակած է Մոսկուայի մէջ կնքուած պայմանագիրի 90րդ տարեդարձին առիթով: Ստորեւ սոյն յայտարարութեան բնագիրը՝ ամբողջութեամբ:

Լրանում է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան միջեւ 1921 թ. Մարտի 16ին կնքուած տխրահռչակ պայմանագրի 90 տարին: Նշուած պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրաւունքի նորմերն ու տարրական սկզ-բունքները, առանց հայկական կողմի մասնակցութեան եւ համաձայնութեան, Կարսի մարզը եւ Սուրմալուի գաւառը որոշեցին նուիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջեւանի երկրամասը՝ որպէս ինքնավար «տերիտորիա» (տարածք-խմբ.), յանձնել Ադրբեջանի խնամակալութեանը:

Մոսկուայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտաւորութիւն կամ իրաւունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնութեան: Բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին չկար Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիւ Սովետական Հանրապետութիւն ճանաչուած պետութիւն, հետեւաբար՝ միջազգային իրաւունքի սուբյեկտ, եւ, բնականաբար, նրա կառավարութիւնը չունէր որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրաւասութիւն:

Իսկ թուրքական կողմը ներկայացնող՝ այսպէս կոչուած «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութիւնը» ընդամէնը հասարակական կառոյց էր թուրքական օրինական իշխանութեան գոյութեան պայմաններում: Աւելին, թուրքական կողմը հանդէս էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մէջ գտնուող յանցագործ էր, եւ որի նկատմամբ մահուան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրութեան բարձրագոյն կրօնաւորը:

Այսպիսով, ըստ վերը շարադրուածի, Մոսկուայի պայմանագիրն անօրինական է ու միջազգային իրաւունքի տեսանկիւնից ուժ չունի: Ուստի Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է յայտարարի, որ չի ճանաչում 1921թ. Մարտի 16ին Մոսկուայում ստորագրուած պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրայ 1921թ. Հոկտեմբերի 13ին Հայաստանի բոլշեւիկեան իշխանութեանը պարտադրուած Կարսի պայմանագիրը անվաւեր է:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է անյապաղ հրաժարուի հայ-թուրքական արձանագրութիւններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում յետին թուով լեգիտիմացնել (օրինականացնել-Խմբ.) Լենին-Աթաթուրք յանցաւոր գործարքը: Նաեւ լուրջ մտահոգութիւն է առաջացնում այն իրողութիւնը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերութեան վերաբերեալ նորացուած համաձայնութիւնների եւ մեր երկու ժողովուրդների միջեւ աւանդական բարեկամութեան ամրապնդման ու զարգացման հաւաստիացումների խորապատկերի վրայ, վերոնշեալ անօրէն եւ հակահայ պայմանագրի ստորագրման 90ամեակի այս օրերին է Մոսկուայում տեղի ունենում «բարձրագոյն մակարդակի համագործակցութեան ռուս-թուրքական խորհրդի» նիստը:

Աներկբայ է, որ երկկողմ յարաբերութիւնները կարող են բարեկամութեան հիմք ստեղծել, եթէ հիմնուած են արդարութեան վրայ եւ ուղղուած չեն երրորդ կողմի դէմ:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում