Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իշխող համակարգի կրակե օղակը

Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2014 թվականի համար: ԱՄՀ-ի ավելի վաղ կանխատեսած 4,3 տոկոս աճը, ըստ նոր կանխատեսման, ավելի նվազ կլինի: Ավելի կոնկրետ թվեր առայժմ չկան, և ըստ Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի` կառավարության հետ այժմ քննարկում են հասկանալու համար վերջնական հնարավոր պատկերը և կանխատեսումները կոնկրետացնելու համար, սակայն նա մի բանում վստահ է, ինչի մասին «Ազատություն» ռադիոկայանին է ասել, որ Ռուսաստանում աճը կանխատեսումների համաձայն կլինի զրո, և դա կանդրադառնա Հայաստանի վրա:

Հայաստանում առաջին եռամսյակի 3,6 տոկոս ցոցանիշն էլ վկայում է, որ աճը կանխատեսվածից ավելի նվազ է: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր հռչակած 5,5 տոկոս աճի ցուցանիշը չի կարողանալու իրականացնել: Այսինքն, ըստ էության, կարող է ստացվել, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի 7 տոկոս, այսպես ասած, ոչ պաշտոնական ցուցանիշն է այլևս մերժված և մոռացված, այլ նույնիսկ 5,5 տոկոսն է լինելու անհնարին: Սա այլ կերպ, քան Հովիկ Աբրահամյանի ֆիասկո` դժվար է լինելու գնահատել:

Այսինքն` ըստ էության Արժույթի միջազգային հիմնադրամը տագնապ է հնչեցնում Հովիկ Աբրահամյանի համար: Բայց ի՞նչ կարող է անել Աբրահամյանը, որը հավաքել է օլիգարխներին և փորձում է նրանց միջոցով իրավիճակ փոխել: Հարցն այն է, որ իրավիճակ փոխելու համար նախ պետք է օլիգարխներին փոխել: Սակայն այդ դեպքում նրանք ավելի շուտ Հովիկ Աբրահամյանին կփոխեն:

Այսպես ասած` մերձօլիգարխիական քառյակի անդամ Ռուբիկ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը մոտ ապագայում ձախողվելու է և չի կարողանալու, քանի որ պետք է համակարգ փոխվի` իրավիճակ փոխելու համար: Սրան զուգահեռ, սակայն, հենց նույն քառյակը փակել է համակարգափոխության ճանապարհը, որովհետև քառյակը ինքը հենց համակարգի ծնունդ է:

Այսինքն` ըստ էության ստեղծված է համալիր փակուղի, որից ելքը համակարգային իշխանափոխությունն է, որն էլ սակայն համակարգն ինքն արգելափակել է` ստեղծելով համակարգային ընդդիմություն և թույլ չտալով, որ երկրում ձևավորվի իրապես այլ համակարգ, պատրաստ փոխելու գործող համակարգը և այդպիսով երկրի կործանումը կանգնեցնելու և դրանով նաև փրկելու ոչ միայն պետությունն ու հասարակությունը, այլ նաև հենց այս համակարգը:

Ի վերջո, ամեն ինչ փլվելու է հենց այս համակարգի գլխին, մինչդեռ լճացնելով ու ճահճացնելով քաղաքական դաշտը, բաժանելով այն իշխանության և ոչ իշխանության միջև՝ դասական իշխանություն և ընդդիմություն տարբերակի փոխարեն, այս համակարգը փակել է իր նահանջի անգամ վերջին ճանապարհը, երբ նահանջն անհնար է դառնում նույնիսկ նահանջելու ցանկության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում