«Առաջին լրատվականի» խնդրանքով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարություններին և նշեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում դրանց:
Արամ Մանուկյանի կարծիքով, իշխանությունները կոպիտ սխալ թույլ տվեցին, որ չկատարեցին պահանջներից ոչ մեկը, նամանավանդ քաղբանտարկյալների ազատ արձակումը, և… «Մենք հաճույքով կօգտվենք նրանց թույլ տված սխալներից»:
Ա.Մանուկյանը նշում է, որ ընդդիմությունը գնալու է ռադիկալ քայլերի: ՀՀՇ վարչության նախագահը հաջողություն է համարում այն փաստը, որ վաղվա հարահավաքին մասնակցելու են նաև չքաղաքականացված մարդիկ, որոնք ոչ միայն կոնգրեսին աջակցելու են, այլև փողոց են դուրս գալու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար:
«Շարքային ոստիկանի սառնարանն էլ այնքան դատարկ է, որքան ձերը: Նա էլ ձեզ նման տեսնում է ձեթի թանկացումը: Այսքանից հետո ոստիկանը չի կարող կատարել իշխանությունների ապօրինի հրամանը»,- ասաց Արամ Մանուկյանը: