Գերմանական Siemens կորպորացիան ծրագրում է մինչև 2014թ. ծախսերը կրճատել` հաղորդում է Associated Press-ը:
Ընկերությունը նման միջոցառումների որոշեց դիմել այն բանից հետո, երբ հայտնեց ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի զուտ շահույթի 2% (մինչև 1,479 մլրդ եվրո) նվազման մասին:
Եռամսյակի հասույթն աճեց 7%-ով՝ կազմելով 21,7 մլրդ եվրո: Այդ լուրերի ֆոնին Siemens-ի բաժնետոմսերն աճեցին 3,3%-ով՝ Ֆրանկֆուրտի աճուրդում հասնելով մինչև 81,4-ի:
Եվրոգոտում ճգնաժամի պատճառով Siemens-ը բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների:
Հոկտեմբերի վերջին ընկերությունը հայտարարեց, որ հրաժարվում է արևային էներգիայից և վաճառում է արևային մարտկոցների արտադրության ստորաբաժանումը:









































