ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը և իր աջակցությունը հայտնեց նրան:
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Արամ Մանուկյանը ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը շատ արագ էր, բայց եթե նա այդպես է հարմար գտել, ապա «լավ է արել»:
Սակայն Մանուկյանը մյուս կողմից կասկած հայտնեց այդ քայլի արդյունավետության կապակցությամբ:
Ըստ նրա` կոնկրետ այս պահին հացադուլի արդյունավետությունը միանշանակ չէ:
«Գուցե վաղը հայտարարեր, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չկար»,- նշեց Արամ Մանուկյանը:
Նա հայտարարեց. «Կոնգրեսը ո՛չ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ո՛չ Մատենադարանի հարթակը. ով կպայքարի ռեժիմի դեմ, կողջունեմ: Միայն չխաբեն ժողովրդին, միայն Արթուրիկ և Գեղամյան չդառնան»: