Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Զինծառայողի արժանապատվությունը ստորացրած զինծառայողը մեկնել է Ռուսաստան՝ խոպան

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 20-ամյա Մարտին Գրիգորյանը մայիսի 16-ից հետախուզման մեջ է: Այս մասին այսօր տեղեկացրել էր ոստիկանությունը՝ հավելելով, որ նա անցած տարվա հուլիսին 18-ինՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմիցդատապարտել է մեկամսյա կալանքի՝զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Այս տարվա մարտի 24-ին դատարանի վճիռը մտել էր ուժի մեջ, սակայն Մարտինը, խուսափելով պատժից, անհետացել է:

Հայրենյաց գյուղի գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Մարտինն այս պահին ՌուսաստանիԴաշնությունում է, որտեղ մեկնել է արտագնա աշխատանքի: «Հոր խոսքով՝ տղան գնացել է արտագնա աշխատանքի, բայց հիվանդացել է, այս պահին էլ բուժվում է: Հայրն ասում է, որ բուժումից հետո պետք է հետ գա»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Մարտինը բանակում լիարժեք ծառայել է, զորացրվել է և նոր միայն տեղի է ունեցել դատավարությունը:

«Ինքը զորացրվել է, եկել է տուն, անցել է մի քանի ամիս: Հետո ինչ-որ դատավարություն եղավ,և նրան դատապարեցին 1 ամսվա ազատազրկման: Մարդը տեղյակ չի եղել դրանից: Ինքը գնացել է Ռուսաստան, հիմա հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: Ինքը մարտ ամսին գնաց, որից հետո ոստիկանությունը նոր սկսեց հետաքրքրվել նրանով»,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով.«Բայց թե ինչպես են զորացրել նրան, ինչպես են նրա անձնագրում կնիք խփել, որ դուրս է եկել հանրապետությունից՝ չեմ կարող ասել»:

Անդրադառնալով Մարտինի կողմից բանակում տեղի ունեցած դեպքին, մասնավորապես մեկ այլ զինծառայողի պատիվն անպարկեշտ ձևով ստորացնելուն, գյուղապետն ասաց, որ ոչնչից, դեպքի մանրամասներից տեղյակ չէ: «Ասում են՝ տղաների մեջ վեճ է եղել, այլ բան չգիտեմ»:

Գյուղապետի խոսքով Մարտինի ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է, հայրը գյուղի հովիվն է: Վերջինիս հետ կապվել և դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել մեզ չհաջողվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում