Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Քառյակից ով ինչ ստացավ

խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հետաքրքիր հայտարարություն է արել՝ ասելով, թե քանի դեռ հստակ չէ Տիգրան Սարգսյանի հեռացման պատճառը, ապա անորոշություն է մնալու, և հարց է առաջանալու, թե ինչու փոխվեց կառավարությունը: Ռուստամյանը մեկն է ոչիշխանական քառյակից, որը հայտարարում էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության պահանջի մասին, նույնիսկ շուրջօրյա հանրահավաքներ նշանակեցին այդ պահանջով: Բանն իհարկե հանրահավաքների չհասավ, ու Սարգսյանը Սարգսյանին պաշտոնանկ արեց ավելի վաղ: Ընդ որում՝ դրանից հետո քառյակի ուժերից ոմանք հայտարարեցին, թե դա իրենց հաղթանակն է, իրենց ճնշման արդյունքը, և իշխանությունը վախեցավ, որ հարյուր հազարներ կհանեն փողոց:

Հիմա Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե քանի դեռ հայտնի չէ՝ ինչու փոխվեց Տիգրան Սարգսյանը, հարցը մնում է, թե ինչու եղան փոփոխությունները: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, կապ չունե՞ր քառյակի պահանջի հետ: Փաստորեն նրանք, ովքեր հենց նույն քառյակից ասում էին, որ վարչապետի պաշտոնանկությունն իրենց ճնշման արդյունք էր, երևակայու՞մ էին:

Պետք է արձանագրել, որ իրավացին, իհարկե, Ռուստամյանն է, որովհետև եթե վարչապետի պաշտոնանկությունը քառյակի ճնշման արդյունք էր լինելու, ապա առնվազն տարօրինակ էր, որ քառյակն իր հաջողությունը չփորձեց զարգացնել: Մյուս կողմից, երևի թե չէր էլ կարող, որովհետև այդ դեպքում պետք է հարց առաջանար վարչապետի և կառավարության քառյակի տարբերակի մասին: Այսինքն՝ պետք է, օրինակ, հարյուր հազարներ հավաքեին Ազատության հրապարակում և Սերժ Սարգսյանից պահանջեին վարչապետ նշանակել Պողոսին, իսկ Պետրոսներին էլ նշանակել նախարար: Իսկ դա արդեն էական հարցեր էր առաջացնելու քառյակում: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանի թեկնածության շուրջ թեթև քննարկումները բավական հարցեր առաջ բերեցին՝ այն իմաստով, որ, օրինակ, Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպմանը, երբ Աբրահամյանը վարչապետ էր նշանակվելու, ՀՅԴ-ն չմասնակցեց ու հայտարարեց, որ այդպիսի հանդիպման իմաստ չի տեսնում: Հետևաբար, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը գուցե թե քառյակից որևէ մեկի հաջողությունն էր, բայց ակնհայտորեն՝ ոչ քառյակի:

Այլ կերպ ասած, բացատրություններ պահանջելով Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկության պատճառների վերաբերյալ՝ Արմեն Ռուստամյանը, ըստ էության, հարցեր է բարձրացնում ոչ միայն իշխանությունների, այլ նաև ոչիշխանական ուժերի, այսպես ասած, դաշնակիցների շրջանում: Արմեն Ռուստամյանն էլ, ըստ երևույթին, ակնարկում է հենց այդ մասին, որ իրենց համար կան անորոշություններ և ՀՅԴ-ի համար հարցեր կան քառյակի գործունեության հետ կապված: ՀՅԴ-ն ակնարկում է շատ հարցերի վերաբերյալ բացատրության անհրաժեշտության մասին, գուցե թե այն տեսանկյունից, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության նշանակումից հետո քառյակի ուժերի պահվածքում ընդհանուրը եղել է միայն այն, որ որոշել են դեմ չքվեարկել Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին, ինչը, սակայն, ոչ մի խնդիր չի առաջացրել այդ ծրագիրը խորհրդարանում ընդունելու տեսանկյունից, և այս առումով հարց է առաջանում, թե քառյակից ով ինչ ստացավ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությամբ և Հովիկ Աբրահամյանի նշանակումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում