Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Հայաստանի ՄՄ անդամակցության ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ կան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

-Պարոն Նավասարդյան, Հայաստանի ՄՄ անդամակցության ճանապարհին կարծես խոչընդոտ է առաջացել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԼՂ-ն ու ՀՀ-ն մեկ միասնական տարածք են՝ ակնարկելով, որ ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև ՄՄ-ում անցակետ չի կարող տեղակայվել: Այս դիտարկումը ռուսաստանցի փորձագետները որակում են որպես եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից հրաժարում: Իրականում, Ձեր տպավորությամբ, որտե՞ղ պետք է փնտրել խնդիրը:

 Տեղի է ունենում Ռուսաստանի ցանկությունների, հավակնությունների հստակեցում, որը կապված է ուկրաինական զարգացումների հետ առաջին հերթին: Այսինքն՝ Ռուսաստանը ստիպված է իր համար բացի Ա պլանից մշակել նաև Բ պլան և այլն: Եվ այդ պլաններից կախված՝ տարբեր հեռանկարներ են նախատեսվում նաև Հայաստանի հետ, և երևի կա նաև այնպիսի պլան, որ Մոսկվայի համար Հայաստանին այդ Մաքսային Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մեջ ներքաշելը անիմաստ կլինի, որովհետև Հայաստանի մասնակցությունը միշտ ուներ քաղաքական և խորհրդանշական կարևորություն։

Այսինքն՝ կարևոր էր, որ ևս մի երկիր միանում է այդ ծրագրի շրջանակներում: Բայց եթե ծրագիրն ինքը չի դառնում քաղաքական և աշխարհաքաղաքական, այսինքն՝ եթե նոր կայսրության ձևավորման հեռանկարները մշուշված են կամ անհնարին, Ռուսաստանը կարող է սահմանափակվել՝ ամեն դեպքում Մաքսային Միությունը տեսնելով որպես տնտեսական համագործակցության միավոր, բայց այնտեղ Հայաստանը բացարձակապես տեղ չունի:

Հայաստանն այդ միության համար տնտեսական նշանակություն չունի, և հակառակը, կան նույնիսկ լուրջ խոչընդոտներ՝ կապված Բելառուսի և Ղազախստանի հետ, որոնք, բնականաբար, շահագրգռված չեն ունենալ Մաքսային Միությունում Հայաստան, որը կունենա բազմաթիվ բացառություններ, Մաքսային Միության կանոններին հատուկ կարգավիճակ, ինչը որևէ մեկի համար ձեռնտու չէ: Ինչու ես պետք է 100 տոկոսով կատարեմ պայմանները, իսկ այլ նոր անդամ պետք է 50 տոկոսով կատարի այդ պայմանավորվածությունները։ Եվ բացի դրանից, ցանկություն չկա այդ տնտեսական միությունում տեսնելու մի երկիր, որի հետ կապված են առանձին ոչ հաճելի քաղաքական հանգամանքներ:

Ղազախստանի և Բելառուսի համար դա առաջին հերթին Սդրբեջանի հետ քաղաքական խնդիրներ ունենալու հեռանկարն է՝ և Ղարաբաղի հետ կապված, և այդ մաքսակետի հետ կապված: Եվ, ընդհանրապես, այդ երկրներն ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Ու նաև այս ամեն ինչի մեջ տեղավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները մայիսի 8-ին, 9-ին Մոսկվայում, երբ նա ասաց, որ մենք պետք է ընդհանուր դիրքորոշումներ ունենանք անվտանգության և քաղաքականության հետ կապված հարցերում ևս:

Պարզ է, որ այստեղ կոնսենսուս գտնել Բելառուսի և Ղազախստանի հետ,- գոնե այդ երկուսի հետ, որովհետև Ռուսաստանի հետ մի քիչ բարդ է ամեն ինչ,- հաշվի առնելով Ադրբեջանի հետ իրենց սերտ համագործակցությունը, որի մասին ես արդեն իսկ նշեցի, շատ դժվար է:

Այսինքն՝ կան բազմաթիվ խոչընդոտներ: Այդ խոչընդոտնեը հաղթահարելի կլինեին, եթե միայն այդ կայսրության ձևավորման գաղափարը հաջողությամբ է առաջ գնում, երբ իրոք շատ մեծ տարածք է գրավում կայսրությունը, և այնքան կարևոր է դառնում այդ կայսրության ձևավորման և աշխարհաքաղաքական դիրքի նշանակությունը, որ մնացած հարցերն արդեն ուղղակի երկրորդական են և անիմաստ: Բայց եթե դա չի ստացվում, այդ թվացյալ փոքր հարցերը դառնում են կարևորագույն:

 -Այս անորոշ կարգավիճակը վտանգավոր չէ՞:

 -Մի որոշ ժամանակ դա ոչ ձեռնտու է, ոչ էլ խանգարող հանգամանք, քանի որ Եվրոպայում էլ, Եվրամիությունում էլ շատ այդպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք, միևնույն է, այս պահին լուրջ պրակտիկ քայլերի պատրաստ չի դարձնում Բրյուսելը: Այսինքն՝ պետք է ընտրություններն անցնեն Եվրախորհրդարանում, ձևավորվի եվրոպական հանձնաժողով, և այդ հանձնաժողովը նորից նայի իր առաջնահերթությունները, որոնք ձևավորվել են նաև նախորդ հանձնաժողովի կողմից, և, օրինակ, ինչքան էլ Արևելյան գործընկերությունը որոշվել է շարունակել ևս 5 տարի, բայց նոր հանձնաժողովը որոշելու է, թե ինչպիսի ռեսուրսներ է ինքը դնում այդ 5 տարվա ընթացքում հենց այդ ուղղության վրա, և դրանից կախված կլինեն տարբեր երկրների հետ հարաբերությունների խորացման հեռանկարները: Հիմա, մինչև իրենք կողմնորոշվեն, մենք էլ ժամանակ ունենք, բայց երբ որ կողմնորոշվեն, ցանկալի է, որ Հայաստանն էլ վերջնական կողմնորոշված լինի, թե ինչպիսին են իր ազատության սահմանները, թե ինչքանով մենք կարող ենք ինքնուրույն որոշում կայացնել նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Այսինքն՝ մենք ունենք մի քանի ամիս:

-Այսինքն՝ Ռուսաստանը կարող է համաձայնել Հայաստանի՝ գրպանում լինելու կարգավիճակին՝ առանց ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին մասնակցությա՞ն:

 – Ես կարծում եմ, որ այո, եթե Ռուսաստանի հավակնությունները մի քիչ ավելի համեստ լինեն, քան ձևավորվել են այս պահին, այսինքն՝ Ռուսաստանը համարի, որ Հայաստանի առումով իրեն բավարար է այստեղ ունենալ ռազմական բազա, որ բավարար է ունենալ սեփականություն՝ խոշոր տնտեսական օբյեկտների տեսքով, նրան բավարար է ունենալ Հայաստանի ռեալությունը շատ հարցերում՝ կապված արտաքին քաղաքականության հետ կամ գոնե այնպիսի քվեարկություններին միջազգային կառույցներում, ինչպիսին Հայաստանն ունեցել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ընթացքում՝ երբ Ռուսաստանի բավարարում էր մեր չեզոք վիճակը:

Եթե այդ մակարդակը պահպանվի Ռուսաստանի հավակնությունների մի քիչ ավելի համեստ լինելու պայմաններում, ըստ իս՝ մենք կարող ենք ունենալ նոր հրաբերություններ այդ երկրի հետ այն մակարդակի վրա, որն ունեցել ենք մինչև սեպտեմբերի 3-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում