Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Ավարիա», «Պաժառ»՝ Ղարաբաղյան գործընթացում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը թերևս կարելի է բնորոշել որպես վթարային : Ու այդ իրավիճակին հասցրին հենց իրենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն իրենց համանախագահներով, որոնք տարիներ շարունակ աշխատելով երկրների իշխանությունների հետ, նույնը չփորձեցին անել հասարակության հետ, ընդդիմադիր քաղաքական ուժերի և փորձագիտական շրջանակների հետ: Եվ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վթարային վիճակում է այն պարզ պատճառով, որ զուրկ է սոցիալական հենարանից:

Իշխանությունները, որոնց հետ աշխատում էին և աշխատում են համանախագահները, իրենց երկրներում սոցիալական հենարան չունեն` թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները: Հետևաբար նրանց վրա կառուցված կարգավորման ցանկացած սխեման պետք է ի վերջո կռախի ենթարկվեր: Սա ամենևին չի նշանակում, որ օրինակ հասարակական, սոցիալական բազա ձևավորելիս, կարգավորումը կգնար հալած յուղի նման: Իհարկե ոչ: Բայց փոխարենը այսօր ձևավորված կլինեին ավելի հիմնարար պատկերացումներ թե խնդրի ներկայի, թե ապագայի վերաբերյալ, և ցանկացած լուծում, ենթադրեր դա ստատուս-քվոյի փոփոխություն, թե ոչ, հիմնված կլիներ առավել ամուր սոցիալական հենքի վրա, ինչը կնշանակեր գործընթացի կայունության երաշխավորվածություն:

Ներկայումս, հասարակություններին և փորձագիտական շրջանակներին դուրս թողնելով գործընթացից, միջնորդները փաստորեն ստեղծել են մի նախադրյալ, երբ իշխանությունները ղարաբաղյան հարցը շահարկում են իրենց հարմար ներքաղաքական սցենարներով, ինչը առաջացնում է այսպես ասած քաղաքական կոռուպցիայի ռիսկեր` հնարավոր գործընկերների ի հայտ գալու տեսքով, ու ռիսկի ենթարկում ամբողջ գործընթացն ու թեկուզ ոչ պաշտոնական, բայց արդեն մոտ երկու տասնամյակ ձգվող խաղաղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում