
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Sport-Express պարբերականին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Հայաստանի հավաքականի նոր մարզիչը մեծ նվիրվածությամբ է սկսել աշխատանքը: Պակաս կարևոր չէ, որ Շալանդը վստահ է, որ «Եվրո-2016»-ի ընտրական փուլում կարող ենք հաջողության հասնել:
Իհարկե, ընկերական խաղերից կենտրոնականը կլինի Գերմանիայի հավաքականի դեմ մրցավեճը: Լուրջ ենք տրամադրված: Այդ խաղը լուրջ փորձություն կլինի մեզ համար:
Չնայած ընկերական կարգավիճակին, նման մրցակիցների հետ խաղերը կարևոր են: Պատվաբեր է նման խաղերում ուժերի առավելագույն սահմանով խաղալը»,- հայտարարել է Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մեր ընտրանին Ժնևում խաղալու է ԱՄԷ-ի հավաքականի հետ, որից հետո Սիոնում ուժերն է չափելու Ալժիրի ընտրանու հետ: Հունիսի 6-ին մեր ազգային թիմը Մայնցում ուժերն է չափելու Գերմանիայի հավաքականի հետ: