Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Արմանի «Վերջին զանգը» դատարանում «հնչեց». նա երկու հոգու է դանակահարել դպրոցում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ.-ի գործի դատական քննությունը:

Երևանի թիվ 65 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմանն այսօր իր դասարանի հետ պետք է Վերջին զանգի տոնական միջոցառումներին մասնակցեր:

Սակայն նա նստած էր դատարանում, այն էլ՝ ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12-ն անց 40 րոպեին Երևանի թիվ 65 ավագ դպրոցում աղջկա հարցով պարզաբանում ստանալու համար դասարանից դուրս է կանչել 11-րդ դասարանցի Միքայելին:

Վերջինիս հետ անմիջապես դասարանից դուրս են եկել նաև նրա մի քանի դասընկերները, այդ թվում՝ ներկա գործով տուժողներ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանի ու Միքայելի միջև վիճաբանություն է ծագել հենց դպրոցական միջանցքում:

Արմանը ձեռքով հարվածել է Միքայելին:

Ապա խառնվել են վերջինիս դասընկերները և, ինչպես լինում է նման դեպքերում, տուժել են հենց պարզաբանման հետ կապ չունեցող տղաները՝ Ռոլանդն ու Էրիկը:

Արմանը, ըստ մեղադրանքի՝ երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի գոտկային շրջանին, ինչպես նաև Էրիկին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Տուժողներն ապաքինվել են:

Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Այսօր ընդհանուր իրավասության դատարանում Արման Մ.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, զղջաց կատարածի համար:

Նախագահող դատավորը տասնյոթամյա տղային բավական մատչելի բացատրեց մեղադրանքի էությունը, տեղեկացրեց, որ մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսվում է առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում:

Ամբաստանյալը մի քանի անգամ հաստատեց, որ հասկանում է, թե ինչ արարքի համար է մեղադրվում, ընդունում է, որ կատարել է այդ արարքը և զղջում է դրա համար: Տուժողների հետ հաշտվել է:

Վերջին շրջանում հազվադեպ է դարձել, որ ամբաստանյալը դատարանում իրեն լիովին մեղավոր ճանաչի:

Տասնյոթամյա տղայի պաշտպանական տակտիկան կարելի է նաև դաստիարակչական անվանել, քանի որ երբ անչափահաս ամբաստանյալները հանցավոր արարք գործելուց հետո էլ իրենց պահում են կռվազան ու հանդուգն, մեղքը չեն ընդունում, չեն զղջում, ուղղվելն ու ճիշտ ուղու վրա կանգնելը նրանց համար ավելի են բարդանում կամ քիչ հավանական են թվում:

Հանցավոր արարք գործած անչափահասի ուղղվելը կարող է սկսվել գործի բացահայտումից, նախաքննությունից սկսած, կարող է շարունակվել դատական քննության ընթացքում և արդյունք տալ դատական ակտով սահմանված իրական կամ ոչ իրական պատժի կրման ժամանակ:

Արմանը դատական նիստի ընդմիջման ժամանակ ասաց, թե հանցագործության գործիք դանակն իր մոտ չի եղել, ինքն այն նկատել ու վերցրել է… հատակից:

Ամբաստանյալը կալանքի տակ չէ: Նա հանձնվել է ծնողների հսկողությանը:

Տղան ասաց, թե ներկայումս ոչ միայն ամբաստանյալ, այլև դիմորդ է, միասնական ավարտական ու ընդունելության քննություններ է հանձնելու՝ պետական համալսարանի քաղաքագիտության բաժին ընդունվելու համար:

Արմանը, փաստորեն, կրկնակի քննություն է հանձնելու՝ դպրոցում՝ ավարտական ու ընդունելության, իսկ դատարանում՝ քրեական պատասխանատվության ենթարկվել-չենթարկվելու:

Այնպես որ՝ դատական հաջորդ նիստը նշանակելիս դատարանը հաշվի առավ Արմանի ավարտական և ընդունելության քննությունների օրերը:

Այսօր սկսեցին ցուցմունք տալ տուժողները:

Տասնմեկերորդ դասարանն ավարտող Ռոլանդը երկար չխոսեց: Դատարանում հարցաքննվելն այնքան հուզեց անչափահասին, որ նա սկսեց վատ զգալ:

Շտապօգնություն հրավիրվեց:

Անչափահասի վիճակը կայունացավ, բայց նախագահող դատավորը որոշեց ընդմիջել նիստը, հետաձգել, տղաներին ժամանակ տալ սթափվելու:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում