Նոյեմբերի 8-ին ինքնահրկիզման դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում. ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` ԱԻՆ-ն այս մասին ահազանգ է ստացել ժամը 15.16-ին:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գյուղի բնակիչ` 1967 թ.ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: