Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Մարտի 1-ը պատճառ չէ, որ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չհանդիպեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Քառյակի մաս կազմող կուսակցություններից երկուսի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդները երկու օր առաջ հանդիպեցին: Ի՞նչ  կարող ենք հասկանալ այս հանդիպումից, քառյակի անելիքներն այս երկու ուժե՞րն են որոշում:

Ես չեմ կարծում, թե այլ հանդիպումներ չեն լինում նույն Դաշնակցության, ՀԱԿ-ի միջև, կամ «Ժառանագության» և Դաշնակցության:  Այդ հանդիպումները փոխադարձ ընդհանրական խնդիրներ են լուծում, ինչպես նաև քառյակի անելիքները որոշում։ Որևէ տարօրինակ բան չեմ տեսնում, այդ հանդիպումները խթանում, օժանդակում են, որ քառյակը հետագայում իր  ծրագրերն ավելի լավ կարողանա իրագործել, այն հարցերում, որտեղ կան որոշակի տարաձայնություններ՝ հարթեցնեն:

Մեր նախորդ հարցազրույցում կարծիք հայտնեցինք, թե լավ կլինի, որ առաջին և երկրորդ նախագահներն անմիջական մասնակցություն ունենան ներքաղաքական իրադարձություններին: Այս փուլում տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ երկրորդ նախագահը ներգրավվի քաղաքական գործընթացներին:

Եթե դա որևէ  պահի տեղի ունենա, ես անակնկալի չեմ գա և չեմ համարի, որ դա տեղին չէ: Ես ընդհակառակը՝ առաջարկել էի երեք ֆորմատ, երեք պլյուս երկուսի ֆորմատ՝ ԼՂ ներկա, նախկին նախագահներ, նաև յոթի ֆորմատ, որ կմիանային Վեհափառ հայրապետները։ Ես կարծում եմ, որ բացի դրական ազդակից, ուրիշ ոչ մի ազդեցություն չի ունենա ո՛չ ներքաղաքական, ո՛չ արտաքին քաղաքական կյանքում։ Ժամանակն է, և կարծում եմ, տեղին կլինի ցանկացած ֆորմատով հանդիպում: Եթե տեղի ունենա առաջին և երկրորդ նախագահների հանդիպում, ես կարծում եմ, որ դա բավականին լուրջ ազդակ կլինի թե հետագա զարգացումների համար, թե այն կանխատեսումների, որ շատ քաղաքական ուժեր անում են: Ես դա համարում եմ նորմալ, երբ տեղի կունենա, չեմ կարող ասել, բայց դա շատ կարևոր քայլ է, որ մի օր պետք է անել:

Իսկ դրան խանգարող հանգամանքներ չկա՞ն: Մարտի մեկը մի կողմ կդրվի՞, մշտապես ՌՔոչարյանի հասցեին առաջին նախագահի թիմի կողմից այդ առումով մեղադրանքներ են հնչել: Համագործակցելու, միասնական նպատակի հասնելու համար դա մի կողմ կդրվի՞:

Եթե այդ տեսանկյունից նայենք, ես էլ ժամանակին՝ 1995 թվականին, բավական կոշտ դիրքորշում եմ ունեցել ՀՀՇ-ի նկատմամբ, որի ներկայացուցիչները հետագայում ձևավորեցին ՀԱԿ-ը: Հիմա իմ վերաբերմունքն այդ քաղաքական ուժի, այդ մարդկանց հանդեպ բավականին դրական է, եթե չասեմ՝ շատ դրական, և ես չեմ կարծում, որ այն տարաձայնությունները, որ եղել են ժամանակին, բոլոր միմյանց հասցեին ասված խոսքերը պատրվակ են, որ տեղի չունենա հանդիպում, որը կարող է քաղաքական խնդիրներ լուծել:

Ես չեմ կարծում, որ այդ քննադատությունները կամ միմյանց հասեցին ասված խոսքերը, որոնք ապացույց չունեն, պատրվակ են, որ այդ հանդիպումը տեղի չունենա:

Խոսքերից բացի՝ զոհեր են եղել:

Դա այն հարցն է, որ բոլոր կողմերին է հետաքրքրում, այն ժամանակ ես ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական եմ եղել, և, եթե հիշում եք, պարոն Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ իր համար ամենածանր, ամենասև օր համարել է մարտի մեկը: Չեմ կարծում, որ այն մարդն, ով այդ օրը համարում է իր ամենասև օրերից մեկը, իրեն անմիջականորեն կարելի է  մեղադրել զոհերի համար: Այդ հարցը շատ կարևոր է, պետք է քննության արժանանա և իսկապես պարզվի, թե ինչ է  տեղի ունեցել: Այդ տեսնակյունից կարևոր է, որ նախագահները միմյանց հետ  սեղանի շուրջ նստեն: Ես չեմ կարծում, թե որևէ մեկին ապրիորի մեղադրելը տեղին է, որովհետև մեղադրվել է և՛ առաջին նախագահը, որ իբրև թե ժողովրդին թողեց, թե՛ երկրորդ նախագահը, որ  իբրև թե այդ ժամանակ համարժեք գործողությունների չի դիմել, թե՛ երրորդ նախագահը, որ արդեն ընտրված նախագահ էր, և այդ բոլոր գործողությունների հիմնական պատասխանատվությունը տրված էր կառավարությանը:

Դուք երեք նախագահներին պաշտոնական առաջարկ արեցիք հանդիպելու, ինչո՞ւ չեղավ այդ հանդիպումը, ժամանակաշրջա՞նը հարմար չէր:

Ես կարծում եմ՝ բացառապես մեկ խնդիր կա՝ զուտ անձնական, դրա հիմնական պատճառն այն էր, որ ժամանակին կոնկրետ միմյանց հասցեին տարբեր արտահայտություններ են եղել: Սա մի երևույթ է, որ ժամանակի ընթացքում անպայման հարթվում է, հետխորհրդային տարբեր երկրներում նման երևույթներ եղել են, բայց այսօր նախագահները միմյանց հետ նստում և տաբեր հարցեր են քննարկում: Ես համարում եմ, որ կան զուտ անձնական բարդույթներ, ոչ մի այլ պատճառ չկա, որ այդ հանդիպումը տեղի չունենա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում