IBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգում Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն նոր մարզիչ ունի: Կլիչկոն կհամագործակցի Ջոնաթան Բենքսի հետ: Հիշեցնենք, որ վերջերս կյանքից հեռացավ Կլիչկոյի մարզիչը՝ Էմանուել Սթյուարդը: Բենքսը երկար ժամանակ եղել է Սթյուարդի աշակերտը:
Ս.թ. նոյմեբերի 10-ին Վլադիմիրը կփորձի իր տիտղոսները պաշտպանել Մարիուշ Վախի դեմ մենամարտի արդյունքում.
«Բոլորին էր հետաքրքիր, թե ով կլինի իմ նոր մարզիչը: Ես գիտեի, որ պայմանագիր եմ կնքելու Ջոնաթան Բենքսի հետ: Նա երկար ժամանակ եղել է Էմանուել Սթյուարդի աշակերտը և շատ բան է սովորել նրանից: Ես Բենքսի հետ հանդիպել եմ 9 տարի առաջ և նրան ճանաչում եմ երկար ժամանակ:
Իհարկե, Բենքսը չի կարող կատարել նույն աշխատանքը, ինչ Սթյուարդը: Նա ունի իր ոճը»,- Կլիչկոյի խոսքերը մեջբերում է Fightnews-ը: