Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը հայտարարեց, որ «Ոսկե գնդակ»-ը չպետք է ստանան Քրիշտիանու Ռոնալդուն կամ Լիոնել Մեսսին:
1990թ. Աշխարհի չեմպիոնը լավագույնի կոչումը կշնորհեր Իսպանիայի հավաքականի խաղացողներ Անդրես Ինյեստային կամ Չավիին.
««Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Ինյեստային կամ Չավիին: Նրանք փայլուն խաղ ցուցադրեցին «Եվրո-2012»-ում: Ռոնալդուն ու Մեսսին փայլում են իրենց ակումբներում, բայց հավաքականների մակարդակով հաջողությունների չեն հասել»,- հայտարարեց Մաթեուսը:









































