
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը Կրասնոդարի «Կուբան»-ի դարպասը հայտնվել է Ռուսաստանի առաջնության տարվա լավագույն գոլերի հնգյակում: Հնգյակը կազմել է Спорт-Экспресс պարբերականը:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում կայացած «Կուբան» – «Սպարտակ» խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մովսիսյանը 75-րդ րոպեին 27 մետրից կատարած հեռահար հարվածով խփել էր իր թիմի երկրորդ գոլն այդ խաղում:
Հնգյակում են հայտնվել նաև Անտոն Պուտիլոյի («Վոլգա»), Ռիկարդո Լաբորդեի («Լոկոմոտիվ»), Գեորգի Միլանովի (ԲԿՄԱ) և Հալկի («Զենիթ») գոլերը: