ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 22-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը սահմանափակում է Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) լիազորությունները շարքային քաղաքացիների նկատմամբ, նախատեսելով արգելք ամերիկացիների հեռախոսների զանգվածային գաղտնալսման և հեռախոսային տվյալների հավաքման վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Սույն բարեփոխումն առաջին քայլն է այն բանից հետո, երբ անցյալ տարի ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ինֆորմացիա տարածեց էլեկտրոնային լրտեսության գաղտնի ծրագրերի մասին։











































