Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Գործ անելու համար ակումբ չեն ստեղծում. Արամ Զ. Սարգսյանը արձագանքում է Հովիկ Աբրահամյանի առաջարկին

Ամեն խաղ խաղացել էինք, մնում էր Շիվանզադեի «Պատվի համար»-ի Էլիզբարովը, որ հենց նեղն էր ընկնում, ասում էր՝ «Սաղաթել, ասում եմ՝ չգնա՞նք կլուբ»:

Ի սկզբանե նշեմ՝ ես ակումբային մարդ չեմ: Գուցե այդպես ճիշտ չէ, բայց իմ պատկերացմամբ, ակումբները ժամանցի վայր են: Ես գերադասում եմ ժամանցս անցկացնել հարազատներիս ու համախոհներիս շրջապատում, իսկ ՀՀ մի քանի վարչապետներ ինձ համար, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարող հարազատ և ընդունելի լինել: Համոզված եմ, որ ես էլ՝ իրենց:

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ միայն հակառակ մոտեցումների՝ իշխանություն և ընդդիմութուն հակադրության և, ամենակարևորը, փոխադարձ վերահսկողության արդյունքում է, որ ուժեղ է պետությունը, և շահում է հասարակությունը: Դա է ժողովրդավարության հենքը, ոչ թե հակառակը, որ, ասենք, ես ու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մեկ դառնանք ու փորձենք խնդիր լուծել: Հետևաբար՝ ես ոչ արդյունավետ եմ համարում ակումբի ձևաչափը և չեմ անդամակցի: Իսկ ընդհանրապես մենք (նկատի ունեմ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը) կողմ ենք համագործակցելուն և երկու, մեր կարծիքով շատ կարևոր, սկզբունքներ ենք տեսնում համագործակցության հիմքում:

Առաջին. մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Եվրասական միությանն անդամակցությունն անհեռանկար ու անկախության դեմ ուղղված քայլեր են, ուստի չենք համագործակցի այն քաղաքական ուժերի ու գործիչների հետ, ովքեր կողմ են այդ գործընթացին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց կցորդ ու շահերի պաշտպան (ընդ որում՝ երկուսին ժամանակ առ ժամանակ կամ միաժամանակ) Հովիկ Աբրահամյանը այդ գործընթացի շահագրգիռ կողմն ու կնքահայրն է:

Երկրորդ՝ մենք չենք համագործակցում նրանց հետ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել կամ արդարացրել են Մարտի 1-ի սպանդը և այդ միջոցներով իշխանություն պահելը: Այդ ենթատեքստում նույնպես նշածս նախկին ու ներկա վարչապետները անմիջական մասնակիցներ ու պատասխանատուներ են:

Ընդհանրապես՝ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդանցից մեկն է, որ իր կարողությունը կուտակել է պետական պաշտոնների ու գործարարության բացահայտ համադրմամբ, ինչը հակաօրինական է, բայց այսօր թե իր, թե այլոց գործարարությունն ու իշխանության մեջ համաժամանակյա լինելը ուղղակի ժխտում է: Դա անհերքելի հիմք է նրա անկեղծությունը կասկածի տակ դնելու և նրա ցանկացած առաջարկ մերժելու համար:

Ի վերջո, քանի դեռ պարոն Աբրահամյանը չի հայտարարել, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մտավոր ունակություններ, լուրջ գիտելիքներ, անբասիր բարոյական նկարագիր ու խելք է պետք, նրա հետ ցանկացած քաղաքական համագործակցություն հակառակի ապացույցն է:

Արամ. Զ. Սարգսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում