Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Մարզահամերգային համալիրի սեփականատերը դիմել է դատարան՝ վիճարկելով համալիրի աճուրդը

Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է դատարան՝ դատական կարգով վիճարկելով համալիրի աճուրդի որոշումը և ԴԱՀԿ գործողությունները՝ «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց համալիրի լրատվական ծառայության ղեկավար Լիլյա Ադունցը: Ավելի վաղ համալիրի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը ապօրինի է և իրականացվել է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:

Ըստ Լիլյա Ադունցի՝ ԴԱՀԿ ծառայությունը փորձում է իր ապօրինի գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ՝ ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն:

«Այս փուլում նման գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանի որ սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ»,- ասաց Ադունցը՝ շարունակելով. «Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին»:

Ըստ համալիրի լրատվական ծառայության ղեկավարի՝ ԴԱՀԿ-ի կողմից խախտվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, և 8-րդ հոդվածը, որի համաձայն՝ կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից: Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ»,- ասաց Ադունցը:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, որը, ըստ ԴԱՀԿ-ի, հանդիսանում է գրավի առարկա: Համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 19 մլրդ 35 մլն դրամ՝ մոտ 48 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը 2005 թվականին վաճառվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին: Նախկինում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են համալիրի շենք-շինությունները: Ընկերությունը չի կարողանում ժամանակին մարել վարկը, և ստեղծված իրավիճակի պատճառով բավական երկար ժամանակ դատական գործընթացներ են լինում: Փաստաթղթերով, սակայն, Մարզահամերգային համալիրը վարկի հետ կապված որևէ պատասխանատվություն չէր կրում:
20 մլն դոլար պետական վարկի խնդիրը լուծելու համար որոշվում է համալիրի սեփականատեր ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելով մարել նախկին բանկային պարտավորությունները` այն պայմանով, որ համալիրի ի պահ հանձնված 75% բաժնետոմսերը վերադարձվեն Մարզահամերգային համալիրին: Այս վարկի մարումը ևս ձգձգվում է:

Ուշագրավն այն է, որ համալիրին տրամադրված բյուջետային վարկը բյուջեում չի երևում: ՀՀ բյուջեի մասին օրենքում պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի ցանկում ներառված չէ վերոհիշյալ վարկը ինչպես 2012թ., այնպես էլ 2013թ.:

Ավելին՝ նախկին կառավարությունը 2012թ. կայացրել է որոշում, որի հիման վրա փոփոխություն է արել ՀՀ բյուջեի մասին օրենքում` իրեն վերապահելով ԱԺ-ի ֆունկցիա, և վերոհիշյալ վարկն ու գրավը վերաձևակերպվել են: Երբ համալիրի տնօրինությունը վարկը երկարաձգելու համար դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, մերժում է ստացել հետևյալ պատճառաբանությամբ` գրավառու-վարկատուի իրավունքը ՀՀ անունից վերապահվել է ՀՀ ՊՆ-ին: Թե որ օրենքով է Ֆինանսների նախարարությունը բյուջեի պարտքը զիջել մեկ այլ կազմակերպության, հայտնի չէ:

«Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՊՆ կանոնադրությամբ նման գործառույթն անթույլատրելի է»,- այդ առթիվ հայտարարել է համալիրի լրատվական ծառայությունը:

Ուշագրավ է նաև, որ համալիրի գնահատումը կատարել է ՀՀ-ում չգրանցված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպություն: Դրա փորձագետի եզրակացությամբ, ըստ ԴԱՀԿ պարզաբանման, նշված գույքը գնահատվել է 25 մլրդ 800 մլն ՀՀ դրամ՝ աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19 մլրդ 350 մլն դրամ: Ըստ ԴԱՀԿ-ի՝ մարզահամերգային համալիրի վերաբերյալ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր մոտ 512 մլն ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում