Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

«Սա դատարան չէ, այլ ինսծիտուտ բլագառոդնիխ ձեվից». Արգիշտի Կիվիրյանի գործի դատաքննությունը շարունակվում է

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Արգիշտի Կիվիրյանի գործի դատական քննությունը:

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է, որ իշխանության ներկայացուցչի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը: Դատարան էր բերման ենթարկվել վկա, նախկին ոստիկան Հովհաննես Եսայանը: Ներկայումս վկան չի աշխատում: Տուժող Վրթանեսյանը վկայի դասակի հրամանատարն է եղել:

«Կիվիրյանին ճանաչո՞ւմ եք»,- վկային հարցրեց նախագահողը: «Ակտիվիստի՞ն, դեպքի հետ կապված եմ ճանաչել»,- պատասխանեց վկան:

2013 թվականի օգոստոսին 24-ին նա ծառայություն է իրականացրել Կոմիտասի պողոտայում: Պարեկապահակային ծառայության երրորդ հատուկ գումարտակի ոստիկան է եղել, կրտսեր սերժանտ:

Ըստ վկայի՝ ակտիվիստները հավաքվել էին, ցույց էին անում շինության համար, փողոցի երթևեկելի մասն էին փակում, խոչընդոտում էին «տրանսպորտներին», ոստիկանների հետ վիճաբանության մեջ էին մտնում «շարունակական»:

Նրանց վկան կարգի է հրավիրել, որ փողոցը չփակեն: Փողոց փակողներին տանում էին մայթ…

«Շինության դեմ էին ակտիվիստները, այսինքն՝ որ շենքը չկառուցվի: Րոպե առ րոպե ավելանում էին, խոչընդոտում էին, ճանապարհի մեջտեղում նստում էին, տրանսպորտը չէր կարողանում շարժվել, ձեռք ձեռքի բռնած կանգնում էին, պառկում էին… Կոնֆլիկտի էին բռնկվում ոստիկանների հետ, քաշքշոց էին առաջացնում, երբ տանում էինք դեպի մայթ: Վայրկյան առ վայրկյան շատանում էին: Մոտ երկու-երեք հարյուր հոգի դարձան… Ոստիկանական հավելյալ ուժեր եկան…

Կիվիրյանն ավելի էր աչքի ընկնում իր գործողություններով, հայհոյանքներով: Վախտ ա էղել՝ կոնկրետ մարդու է հայհոյել, վախտ ա էղել՝ ընդհանուր…

Նրան նորմալ ձևի նստացնում էին ոստիկանական մեքենա, իսկ նա հայհոյանքներով ու հրմշտելով ոստիկաններին բռթում էր… Քերծվածքներ կային նրա վրա, որովհետև ընկնում էր գետնին…

Անուններով ուրիշ ակտիվիստներին չեմ իմանում: Մեկը զինվորական շորերով էր…

Մոտեցել եմ իմ դասակի հրամանատարին օգնելու, որ Կիվիրյանին նստացնեն մեքենա…

Դասակի հրամանատարը մենակ չէր, էլի ծառայողներ կային…

Ի վերջո ոստիկանության ուժերով փողոցը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է…»:

Պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրեց՝ ի՞նչ ծառայողական պարտականություններ ուներ վկայի դասակը, ո՞րն է եղել երրորդ հատուկ գումարտակի ֆունկցիան:

Պաշտպանի հարցը նեղը գցեց վկային: Նա բորբոքվեց. «Դուք չգիտե՞ք, հարգելիս, ձեր անվտանգությունն ենք ապահովել: Քաղաքացիների անվտանգությունը: Ճանապարհը փակում էիք, մյուս քաղաքացիները չէին կարողանում տեղաշարժվել…»:

Վկան աստիճանաբար զայրացավ: Ասաց, որ ահագին ժամանակ է՝ հինգ ամիս է՝ չի աշխատում համակարգում: Երբ աշխատում էր՝ լավ գիտեր, ծանրաբեռնված աշխատում էր:

Վկան պաշտպանական կողմի հարցերից բոլորովին կորցրեց իրեն, սկսեց գոռգոռալ: Մեղադրողը ելավ տեղից: Համընդհանուր աղմուկ սկսվեց:

Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց. «Մեղադրող կողմը հնարավորություն ուներ սովորեցնել վկային, թե գա ու ինչ ասի, եթե տապալել եք, մի խոչընդոտեք մեր հարցաքննությանը»:

«Էդքան լավ տղա էիր՝ չգայիր»՝իրեն կորցրած վկային ասաց պաշտպան Վարոսյանը:

«Ուզում եմ դուրս գալ էս դատից»,- հայտարարեց վկան:

Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Ոստիկան չաշխատեիր, ապօրինություն չանեիր, հիմա էլ չէիր գա…»:

Նախագահողը կարգուկանոն հաստատելու համար սկսեց հորդորել կողմերին. «Էմոցիաներին տուրք մի տվեք, ոչ մեկն իրավունք չունի մյուսների վրա գոռալու: Հարգալից վերաբերմունք դրսևորեք միմյանց նկատմամբ»:

Մեղադրողը դիտողություն արեց Կիվիրյանին՝ դատախազին վիրավորելու համար:

«Ոստիկան են դառնում, հետո էլ գողական են գնում»,- վկայի մասին ասաց Կիվիրյանը:

Նիստը տասը րոպեով ընդմիջվեց, որ կրքերը խաղաղվեն:

Ընդմիջումից հետո պաշտպան Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց վկայի բռնկուն պահվածքի վրա. «Դուք տեսաք վկայի պահվածքը, սա այն ոստիկանն է, որ Կոմիտասի հինգ հասցեում ակտիվ անձանց, հայհոյողներին կարգի էր հրավիրում… շատ քաղաքավարի…»:

Պաշտպանը նորից հարցրեց վկայի լիազորությունների մասին: «Ծառայություն էինք իրականացնում… Երթուղի…Չեմ հիշում »:

Ի վերջո նախագահողը ձևակերպեց վկայի մոռացածը, որ հասարակական կարգի պահպանություն էին իրականացնում:

Վկան ասաց, թե դեպքի օրը հանձնարարված վայրում շրջագայում էին առավոտից:

«Հենց ընենց չէինք քայլում, հսկում էինք… Շատ խըժըբըժը իրավիճակ էր… Մենք նորմալ ասում էինք՝ հագելի՛ քաղաքացիներ, հետ անցեք, նրանք քաշքշոցի մեջ էին մտնում ոստիկանների հետ, ուզում էին մտնել շինհրապարակ…»:

Վկան ասաց, թե Կիվիրյանին տեսել է Գյուլբենկյան փողոցի ներքևի հատվածում:

Նա նկարագրեց ոստիկանների գործողությունը. «Սիրուն, հանգիստ գրկում, տանում էինք ակտիվիստներին, տանում էինք մայթ, որ չընկնեն, վնասվածքներ չստանան: Երբ հրում էին, թողնում էինք, նրանք ընկնում էին, դրանից քերծվածքներ էին ստանում…»:

Վկան պաշտպանական կողմի հարցերին հիմնականում պատասխանեց, թե չի հիշում: Ասաց, թե երկու-երեք մետր է օգնել իր հրամանատարին, որ Կիվիրյանին նստեցնի մեքենա: «Էդ երկու-երեք մետրի վրա Կիվիրյանն ընկել է՝ չեմ հիշում՝ քանի անգամ:

Հագուստի թևքը քշտված էր, չեմ հիշում՝ շորը երկարաթև էր, թե կարճաթև, կոնկրետ ճշգրիտ չեմ հիշում, բայց արմունկից ներքև էր քերծվածքը… Էս դեպքի հետ կապված՝ ոչ մի պատկեր չի երևում ինձ: Կիվիրյանի վնասվածքը հիմա չեմ պատկերացնում: Նորմալ քերծվածքներ էին: Քանակը չի հիշում…»:

Վկան չհիշեց ու չկարողացավ պատասխանել պաշտպանի հարցին, թե ո՞ր օրենքով էին ղեկավարվում, երբ քաղաքացիներից պահանջում էին փողոցից դուրս գալ:

Բայց հիշեց, որ շատ ագրեսիվ էր Կիվիրյանը, սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս: «Երբ որ տանելիս ենք եղել, չի հայհոյել, բայց եղել ա, որ կոնկրետ անձի հետ վիճաբանության մեջ է մտել, կոնկրետ հայհոյել է: Մեկը պարոն Վրթանեսյանն է եղել: Վրթանեսյանին անձամբ հայհոյել է, թե չէ՝ չեմ կարող պատասխանել, ընդհանուր հայհոյանքները լսել եմ: Շոշի մեջ էր Կիվիրյանը հայհոյում սեռական բնույթի: Էդ պահին ես ուրիշին գրկած փողոցից հանում էի…»:

Պաշտպանական կողմը պնդեց, որ վկան հստակեցնի՝ լսե՞լ է, թե՞ չի լսել Կիվիրյանի տված հայհոյանքները, ի՞նչ հայհոյանքներ է լսել: Նախագահողը հարցը հանեց՝ ասելով, թե հարցերը պիտի լինեն էթիկայի կանոնների համաձայն:

Պաշտպանական կողմն առարկեց՝ ասելով, թե հայհոյանքը գոնե պիտի նկարագրվի, որ պարզ լինի՝ ինչ հայհոյանքի մասին է խոսքը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Մենք ճիշտ էինք անում, որ ինքնաբացարկի միջնորդություն էինք ներկայացնում նախագահող դատավորին: Դուք այս գործը չեք կարող օբյեկտիվ քննել, անընդհատ հուշում եք վկային…»:

Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց. «Սա ոչ թե դատարան է, այլ ինսծիտուտ բլագառոդնիխ ձևից».: Վկան ինձ մեղադրում է ապօրինի գործողություններ կատարելու համար… Դուք ձեզ պահում եք девица-ի դերում՝ ասելով, թե էթիկայի խախտումով է հարցը: Դուք ի վիճակի չեք քննելու այս գործը : Կարող եք ինքնաբացարկ հայտնել, հեռանալ այս գործի քննությունից…»:

Պաշտպան Սահակյանն ասաց. «Ի տարբերություն դատարանի՝ մենք ունենք բավարար ապացույցներ, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել; Երբ դրանք կբերենք, մեր ճառի ժամանակ կներկայացնենք, կտեսնեք, թե ինչ էինք ուզում ասել: Իսկ դուք ունեք ընդամենը մի քրեական գործ, որտեղ իրականությունը կեղծված է…»:

Վկան ասաց, թե Կիվիրյանի անուն-ազգանունն իմացել է բացատրություն տալիս: Դեպքի հետ կապված տեսանյութեր չի տեսել: Որպես վկա՝ առաջին անգամ է հանդես գալիս: Ոստիկանությունում աշխատել է ութ-ինը ամիս:

Արգիշտի Կիվիրյանի նկարը բացատրություն վերցնելիս ցույց են տվել, հարցրել՝ տվյալ անձնավորությո՞ւնն է եղել: Այդ ժամանակ է իմացել ամբաստանյալի անուն-ազգանունը:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Վկան հայտարարեց, թե քաղաքից բացակայելու է: Ու գնաց՝ այլևս դատարանում չերևալու հույսով:

Չներկայացած վկաների հարցը քննվեց: Կան վկաներ, որոնք համառորեն չեն ներկայանում դատարան: Պաշտպանական կողմն առաջարկեց նրանց բերման ենթարկելու որոշում կայացնել: Բերման ենթարկելու մի որոշումը այսօր չէր կատարվել: Վկաներից մեկը Վայոց Ձորից է, դեռ 2011 թվականին հաշվառումից հանված է, հասցեն հայտնի չէ, քննիչի մոտ տված հասցեն սխալ է:

Պաշտպան Սահակյանն առաջարկեց, որ քննիչից պարզեն՝ որտեղի՞ց են գտել այդ վկային: Նա մեղադրական կողմի վկան է, թող մեղադրանքի կողմը մտահոգվի: Հակառակ դեպքում չներկայացող վկաներին պետք է դատակոչի ցուցակից հանել: Քննիչը մեկ օրում կարողացել է հավաքել վկաներին, իսկ դատարանը արդեն տևական ժամանակ բոլոր միջոցները ձեռնարկում է, բայց չի կարողանում որոշ վկաների ներկայությունն ապահովել:

Դատարանը չներկայացող վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացրեց:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 10-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում